Ամերիկացի զինվոր Բեռնարդ Գավրինի մահը 70 տարի շարունակ գաղտնիք է մնացել: Գավրինի ընտանիքը հույս հայտնեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորական ժետոնները, որոնք վերջերս գտնվել են քարանձավում, կարող են օգնել գտնելու նրա աճյունը: Այդ ժետոնները պատկանում են հրաձիգ Բեռնարդ Գավրինին: Բեռնարդի զարմիկն ուղղակի ցնցված էր՝ իմանալով, որ հայտնաբերվել են իր կորած հարազատին պատկանող զինվորական ժետոնները: Թեպետ գտնված զինվորական ժետոնները 70 տարվա վաղեմություն ունեն, դրանց վրա պահպանվել է Գավրինի տան հասցեն:

Mystery: Army infantryman Bernard Gavrin went missing during the Battle of Saipan in 1944 at the age of 31. The battle was part of Americas Pacific campaign and lasted a bloody three weeks

Բեռնարդ Գավրինը նյույորքցի զինվոր էր, ով դասվել է Սայպանի կատաղի ճակատամարտի ժամանակ անհետ կորածների շարքին: Այդ ժամանակ Գավրինը 31 տարեկան էր: Ըստ Գավրինի 81-ամյա զարմիկի՝ Ֆլորիդայի բնակիչ Դևիդ Ռոջերսի՝ նրա ընտանիքը երբևէ չի մեկնաբանել, թե կոնկրետ ինչ է պատահել Գավրինի հետ: Երբ Ռոջերսի տատիկն իմացավ, որ իր որդին անհետ կորած է հայտարարվել, Ռոջերսն ընդամենը 12 տարեկան էր: Հարցազրույցներից մեկում Ռոջերսն ասել է. 

Ես միակ ողջ մնացած հարազատն եմ, ով անձամբ է ճանաչել Բեռնիին:

With dead Japanese soldiers nearby, Marines aim at the enemy downhill during the U.S. invasion of Saipan in June 1944. A set of dog tags beolong to soldier Bernard Gavrin, who has been missing since the battle, will hopefully lead to his remains

Սայպանի ճակատամարտի մասին խոսելով՝ Ռոջերսն ասել է, որ 30.000 ճապոնացի զինվոր Մարիանա կղզին շահագործում էին իբրև ամրոց: Ավելի քան երեք շաբաթ արյունալի պայքար մղելուց հետո՝ 1944 թ.-ի հունիսին Ամերիկայի զինված ուժերը գրավեցին Սայպանը և ճակատամարտում հաղթանակ գրանցեցին:

Despite being 70-years-old, there was still enough on the dog tags that were found to determine they belonged to Army Private Bernard Gavrin

Sun-Sentinel-ում տպագրվեց մի հոդված, որում նշվում էր, որ անցյալ տարվա օգոստոսին Ճապոնիայի որոնողական խմբի անդամները Սայպանում գտել են ժետոնները: «Քվենթայ» խումբը, որը զբաղվում է պատերազմում կորած ճապոնացի զինվորների դիակների որոնմամբ, քարանձավի հատակն էին փորում, երբ հանկարծ նրանց առջև հառնեցին հսկայական գերեզմանոցները: Գերեզմանոցներում ամփոփված էին մի քանի ամերիկացի զինվորների աճյուններ:

Գտնված դիակներն ուղարկվեցին գենետիկական հետազոտության, և այժմ բոլորը սպասում են հետազոտության արդյունքներին: Ռոջերսն ասել է, որ եթե հաստատվի, որ գտնված դիակներից մեկը պատկանել է Բեռնարդին, Վաշինգտոնի Առլինգտոն գերեզմանոցում զինվորական հուղարկավորություն կիրականացվի: Նա ամսագրերին տված հարցազրույցում ասել է, որ շատ կցանկանա ներկա գտնվել հուղարկավորությանը, ապա ակնարկել է, որ վախենում է, որ կարող է չհասցնել.

Այս ծեր տարիքում ժամանակն անգութ է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել