Վերջին դեպքերի հետ կապված մի հետաքրքիր պարադոքս է ստեղծվում: Փաստորեն, կարելի է այսօր կնոպկա սեղմելով կողմ քվեարկել մի օրենքի, որին դեմ են մարդիկ, ու հետո հայտարարել, որ ընդդիմություն ես դառնում և պայքարել այդ օրենքի դեմ: Այստեղից մի պարզ հետևություն է առաջանում՝ նորաստեղծ ընդդիմությունը ոչ թե պայքարում է մարդկանց համար, այլ ընդամենը սեփական շահերն ու ամբիցիաներն է առաջ տանում, այլ կերպ ասած՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Այս պարագայում արդար կլինի, որ քաղաքական ուժը, որի քայլերն ավելի շատ չքաղաքականություն են հիշեցնում, ուղղակի ասի, որ ինքը եկել է ընդդիմական դաշտ քաղաքական դիվիդենտներ շահելու համար ու սուտ տրագիկոմեդիա չխաղա:

Հ.Գ. Կամ էլ նորաստեղծ ընդդիմադիրները, հին ասածվածքը սերտած (լավագույն պաշտպանությունը հարձակումն է), հաթաթա պետք է տան աջ-ձախ, որը, ըստ ամենայնի, արդեն սկսել են անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել