villageԿառավարությունը հաստատել է տասնյակ գյուղական համայնքների եւ կոոպերատիվների 1 միլիարդ 329 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գյուղտեխնիկա, արոտավայրերի ջրարբիացման համակարգեր եւ էլեկտրոնային սարքավորումներ նվիրելու՝ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությանը: Գույքը ձեռք է բերվել ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսականռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում: Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին կնվիրվի 600,4 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույք: 538,7 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույք կնվիրաբերվի նշված 6 մարզերի համապատասխան համայնքներին: Իսկ 190,1 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կհանձնվի «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել