Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում առ այսօր գոյություն ունեցող հայ-թուրքական զույգ արձանագրությունները սառեցված այս գործընթացի պայմաններում չեն վնասել ո՛չ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի արտաքին քաղաքական հեղինակությանը: Tert.am-ի զրույցում նման գնահատական հնչեցրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում վրա ժամանակավորապես դրված են ԱԺ նախագահի պարտականությունները:

Նրա խոսքով՝ հենց նույն հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում Հայաստանը աշխարհին ապացուցեց, որ ավելի վստահելի ու ավելի կանխատեսելի պետություն է:

«Հակառակ Թուրքիայի, որը մեր միջազգային գործընկերների առջև դարձավ 21-րդ դարում պայմանավորվածությունները խախտող պետություն, քանզի մինչ այդ Թուրքիան մեր արտաքին աշխարհին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը ներկայացնում էր, թե իբր, պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց Հայաստա՛նն է նախապայմաններով հանդես գալիս»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

«Չնայած ունենք նախապայմաններով խոսելու բարոյական իրավունք, մենք ցույց տվեցինք, որ չենք գնում նախապայմաններով խոսելու ճանապարհով, որովհետև այդ լեզուն քաղաքակրթության և ժողովրդավարության լեզուն չէ: Ամբողջ աշխարհին ի ցույց դրեցինք Թուրքիայի իրական դեմքը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել