Ուկրաինայում արդեն 3-րդ անգամ Ռադան զորահավաք է հայտարարել ու սրանով իրավիճակի աբսուրդը չի սահամանփակվում: Երեկ Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել նույն այս հանցավոր իշխանությունների կողմից ցրված ու հալածանքների ենթարկվող «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման արդեն նախկին մարտիկներին վերադառնալ համակարգ ու պաշտպանել իրենց:
Ակնհայտ է, որ ուկրաինական հակաժողովրդկան ռեժիմը հուսահատության շեմին է ու փորձում է բոլոր հնաավոր ու անհնար միջոցներով հնարավորինս շատ մարդ մոբիլիզացնլե՝ իր հարատևությունը գոնե մի քիչ էլ երկարաձգելու համար: Թերևս սա է միակ բացատրությունը, որ նոր իշխանությունները, կներեք արտահայտությանս համար, բայց ոչխարի պես են իրենց պահում, երբ դեռ երկու շաբաթ առաջ հայտարարում են, որ Բերկուտը մեղավոր է բոլոր մահացու մեղքերում, իսկ մայդանի սրիկաները սրբեր են, իսկ այսօր դիմում է նույն Բերկուտին, որ պաշտպանի իրենց ու նույն մայդանի սրիկաներին, վերահաս անկումից:
Դե այս տեսանյութն էլ դնում եմ, որպեսզի քիչ իրազեկ մարդիկ հասկանան, թե ինչ կարգի, նորից կներեք արտահայտությանս համար, ոչխար պետք է լինեն այն բերկուտցիները, ովքեր կհավատան այս իշխանություններին ու կհամաձայնեն պաշտպանել նրանց, ովքեր իշխանության եկան իրենց տասնյակ ընկերների ու համածառայակիցների դիակների վրայով ու մեղադրեցին հենց իրենց՝ բերկուտցիներին, այդ սպանությունների մեջ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել