Փաստորեն, երբ սրանից մի քանի օր առաջ ամերիկացիներից ծաղրի առարկա սարքեցին, երբ ամերիկյան ռազմանավի անձնակազմը խուճապի էր ենթարկվել ռուսական ռազմական ինքնաթիռի գործողություններից, դա այդքան էլ արդար չէր...

Դե, իհարկե, ամոթ է, երբ գերտերության զինվորականները խուճապահար ազատման մասին դիմումներ են գրում, ինչ է թե պայմանական հակառակորդի ինքնաթիռը 12 անգամ գրոհ է իմիտացրել իրենց ռազմանավի վրա, բայց կա մի նրբություն, որը չէր ակնարկվել. ինքնաթիռը սովորական չէր...

Ավելի ճիշտ, ինքնաթիռը՝ ինքը, սովորական էր: Այն բավականին հին Սու-24 էր, իսկ այ դրա վրա տեղադրված նորագույն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն արդեն անսովոր էին: Հենց դրանց շնորհիվ էլ ինքնաթիռը կարողացել է 12 անգամ գրոհ իմիտացնել ամերիկյան հածանավի վրա, ու հենց դրա համար էլ ամերիկացիները դեմորալիզացվել են:

Բանն այն է, որ հիանալիորեն զինված ռազմանավը, որն անգամ ունեցել է բալիստիկ հրթիռներ խոցելու համակարգեր, մի ակնթարթում անօգնական է դառել, որովհետև ռուսական ինքնաթիռը անմիջապես կուրացրել ու խլացրել է դրա զենիթահրթիռային համակարգերի «աչքերն ու ականջները»: Այլ կերպ ասած՝ զիվորները տեսնելիս են եղել ինքնաթիռն իրենց աչքով, իսկ այ նրանց ռադարները ոչ մի բան չեն կարողացել ցույց տալ, ինչը նավը դարձրել է անօգնական թիրախ՝ ցանկացած ռուսական հրթիռի համար, եթե ռուսները նման ցանկություն ունենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել