Ոսկեգույն վագրերը (Golden Tabby) ավելի հազվադեպ են հանդիպում, քան վագր ալբինոսները: Այս վագրերն առանձին ցեղատեսակ չեն, տարբերությունը միայն մորթու երանգի մեջ է: Մորթուն այսպիսի յուրահատուկ գույն է հաղորդում գեների փոփոխությունը, որը պատասխանատու է կենդանու երանգավորման համար: Ոսկեգույն վագրերը լինում են 30 տեսակի, և նրանց կարելի է հանդիպել միայն անազատության մեջ: Դեռևս ոչ մի հստակ անվանում չի սահմանվել այս տեսակի համար: Նրանց երանգավորման պատճառով առաջարկվում էր անվանել «Ելակային» վագր: Հիմնականում ընդունված է համարել, որ նրանք բենգալյան վագրերի հետնորդներն են, սակայն այն հարցին, թե ինչպես է առաջանում այս տեսակը, դեռևս ոչ ոք չի կարող պատասխանել: Մի վարկածի համաձայն՝ այս տեսակն ի հայտ է եկել սեփական սերունդի հետ խաչասերման հետևանքով: Ոսկեգույն վագրերն իրենց ցեղակիցներից մի փոքր ավելի մեծ են և ավելի նուրբ մորթի ունեն, որի վրա բացակայում են սև բծերը (հազվադեպ դեպքերում կարող են լինել միայն քթի հատվածում): 

Золотой тигр


Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Золотой тигр

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել