Երբ 2011թ-ին արաբական երկրներում սկսեցին հուզումների և ապստամբությունների ալիքը, շատ երկրներում տապալվեցին իշխանությունները, որոնք տասնյակ տարիներով միահեծան ղեկավարում էին այդ երկրներում: Ոմանք փախան այլ երկրներ, ոմանք՝ բանտարկվեցին: Սիրիայում ի սկզբանե դրված չէր Բաշար ալ Ասադին սպանելու հարցը. կազմակերպիչներին պետք էր ուղղակի մյուս երկրների պես փոխել Սիրիայի իշխող ուժին: Բայց, երբ տեսան կազմակերպիչները, որ Ասադը անկոտրուն է, նոր սկսեցին նրան ֆիզիկապես ոչնչացնելու փորձեր անել: Իսկ Քադդաֆիին հենց սկզբից էլ ուզում էին սպանել: ԻՆՉՈ՞Ւ: Այս հարցը կարծես պրիմիտիվ է, և բոլորս էլ գիտենք դրա պատասխանը: Շատերս կասենք Լիբիայի նավթի համար, մեկ էլ, որ այս մարդը հակաարևմտյան հռետորաբանության տարածող էր: Բայց, չգիտես՝ ինչու, մոռանում ենք վերջին տարիներին արևմտյան առաջնորդների ջերմ գրկախառնությունները և բիզնես համագործակցությունը Քադդաֆիի հետ: Այս կոնտեքստում կարծես տարօրինակ է նրան սպանելու Արևմուտքի մոլուցքը. չէ որ արդեն Քադդաֆին ինտեգրվել էր ժամանակակից համաշխարհային հանրությանը: Պատասխանը հետևյալն է. Քադդաֆին նախաձեռնել էր արևմտյան ֆինանսական համակարգի փլուզում, առանց գնդակի Արևմուտքին հաղթելու նախագիծ ուներ: Շատերս ենք լսել, որ ԱՄՆ-ն առանց համապատասխան ոսկու պահուստային ֆոնդ ունենալու տպում է դոլար և աշխարհին վարկ տալով իրեն է ենթարկում: Քադդաֆին առաջարկում էր աշխարհին անցնել իրական դրամական միավորի՝ ոսկե դինարի կիրառմանը: Այսինքն՝ ԱՄՆ և Եվրոպա մի տպեք թղթի վրա փող, այլ ոսկի ունեք, ոսկեդրամներով աշխատեք: Նա ուզում էր ստիպել Արևմուտքին անցնել իրական դրամական միավորի, իսկ ճանապարհը հետևյալն էր. ուզում էր սկսել Աֆրիկայից և արաբական աշխարհից, այնտեղ պետք է անցնեին ոսկե դինարի, իսկ փորձի հաջողման դեպքում շատ այլ երկրներ ցանկանում էին միանալ այս նախագծին և ազատվել եվրոդոլարյան կախվածությունից: Միգուցե սա նաև Արևելքի հզորներին հարվածեր, որովհետև չգիտենք, արդյոք, միայն ԱՄՆ է դրամ տպում՝ առանց ոսկու պաշարների: Մի խոսքով, պատկերացրեք, որ Աֆրիկան և նավթով հարուստ արաբական երկրները հրաժարվել են դոլարից և եվրոից: Արևմուտքը կկանգներ մի ճգնաժամի առաջ, որից դժվար կարողանար դուրս գալ և, անկասկած, նաև կկործանվեր: Արդեն պարզ է դառնում, թե ինչու Քադդաֆիին պետք էր ուղղակի սպանել: Նաև հիշենք, որ Լիբիայում նրա օրոք չկար կախվածություն Համաշխարհային բանկից, իսկ Բենգազիում ապստամբների քաղաքը վերցնելուց հետո առաջինը բացվեց ոչ թե ԱՄՆ դեսպանատուն, այլ՝ Համաշխարհային բանկի մասնաճյուղ: Կարծում եմ նաև Քադդաֆիի այս նախաձեռնությունից կարող էին տուժել նաև Ռուսաստանը ու Չինաստանը, գուցե նաև սրա պատճառով վետոյով չպաշտպանեցին Քադդաֆիին ՄԱԿ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել