Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կարիերան ավարտելուց մարզչական գործունեությամբ չի զբաղվելու:

«Չգիտեմ` ինչ կանեմ կարիերաս ավարտելուց հետո, բայց հաստատապես մարզիչ չեմ դառնա: Դա շատ բարդ աշխատանք է: Բայցև ես ցանկանում եմ շարունակել կյանքս ֆուտբոլում:

Որտե՞ղ եմ ապրելու, երբ հրաժեշտ տամ ֆուտբոլին: Դեռ չգիտեմ, բայց եթե ոչինչ չփոխվի, ապա Իսպանիայում»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում ենք «Marca»-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել