Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել  Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մթա VIII դ մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։ Գուգարքի կազմում էին Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Արդահան, Վերին Ջավախք և Կղարջք գավառները։ 652–ի հայ–արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIIIդ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IXդ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XIդ վերջին և XII դ սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ Զաքարյաններին։ XII-XIII դդ Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, թայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։ Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։
Ձորոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Կողբոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Ծոբոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Տաշիր (մինչև 1991թ.՝ Կալինինո), քաղաք Հայաստանի Լոռու մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա։
Հիմնադրվել է 1844թ Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ։ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով Վորոնցովկա։ 1935թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ 1961թ դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։ Տաշիր է վերանվանվել 1991թ Տաշիր գավառի անունով։
Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են և ալպյան մարգագետինները։ Շրջակայքում կան ճահճուտներ։ Մակերես՝ 79.5 կմ2։
Թռեղք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Կանգարք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Ջավախք վերին (Վերին Ջավախք), գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Մեզ հասած ամենահին գրավոր տեղեկությունները Ջավախքի մասին (որտեզ այն նշվում է որպես "Զաբախաե"/"Զաբախա") մ.թ.ա. 8-րդ դարի ուրարտական արքա Արգիշտի Ա-ի կողմից կատարված Խորխորյան արձանագրությունն է։
Ներկայումս Ջավախք գավառը մտնում է Վրաստանի կազմի մեջ, որտես սական մինչև այսօր մեծամասնություն կազմում են հայերը։
Արտահան, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Կաղարջք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։ Գավառի կենտրոնն էր Արտանուջ բերդաքաղաքը:
Շավշեթ (Շաւշէթ), գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։

Մանգլեաց փոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։
Քուիշափոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։

Բողնոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել