1356096501Aleksa-202Footsport.am-ը գրում է.

Հայաստանի առաջնության 22-մրցափուլում  Միկան սեփական հարկի տակ հյուրընկալել էր Փյունիկին: Արամ Ոսկանյանի սաները կարողացան մրցակցի նկատմամբ հաղթանակ տանել (2-1)  նաև յուրահատուկ նվեր մատուցելով թիմի  փորձառու ֆուտբոլիստ, բրազիլացի Ալեքս դա Սիլվային, ով  Հայաստանի առաջնություններում Միկայի կազմում անցկացրեց իր  հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Ալեքսը սիրով համաձայնվեց հարցազրուույցի մեր առաջարկին:

 - Ալեքս ո”ր թվականից ես հանդես գալիս թիմում:

- 2006 թվականից :

-Մտածու՞մ էիր, որ այսքան տևական ժամանակ  կմնաս Միկայում:

_Պայմանագիրս 3 տարով էր: Անկեղծ ասած, այդ ժամանակ չէի մտածում, թե որքան կմնամ Հայաստանում: Կարևոր էր, պայմանագրով սահմանված ժամկետում կատարեի իմ պարտականությունները: Այդ ընթացքում հարմարվեցի թիմին, նաև Հայաստանի պայմաններին և քանի որ ակումբում էլ ինձնից էլ դժգոհ  չէին, շարունակեցի մնալ այստեղ:

- Այսօր 200-րդ խաղն անցկացրիր Միկայում: Որքանո՞վ կարող ես բարելավել այդ ցուցանիշը:

-Ուրախ եմ, որ այդքան հանդիպման մասնակցել եմ: Կխաղամ որքան ֆիզիկական վիճակս կների: Ցանկությունս է թիմի կազմում անցկացնել նաև 300-րդ, ինչու՞ չէ,  եթե ստացվի՝ նաև 400-րդ խաղը:

- Փյունիկի հետ հանդիպումը դժվար ստացվե՞ց:

- Այժմ հեշտ հանդիպումներ չկան:Մենք այս տարի Փյունիկի հետ հանդիպումներում հաջող չինք խաղում: Մեզ համար կարևոր էր 3 միավոր վաստակել: Երևի շատ լավ չխաղացինք, սակայն կարևոր էր, որ հաղթանակ տարանք և 3 միավոր վաստակեցինք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել