Ցավակցում ենք...

Երեկ իմացա, որ մահացել է Հրանտ Վարդանյանը: Նա երևի այն եզակի մարդկանցից էր, ով գործուն մասնակցություն է ունեցել մեր մանկությանը՝ թե՛ պոնչիկներով, թե՛ փղիկի ստեղծած կերպարով, թե՛ պոնչիկանոցում գտնվող գնացքով: Ցավակցում եմ Վարդանյաններին:

Երեկ Սուրբ Զատիկն էր: Աստված բոլորին պահապան ու օգնական: Հիսուսը եկավ ու գնաց բոլորիս համար: Պետք չէ նսեմացնել ու անիմաստ խոսել Հիսուսի ու քրիստոնյաների մասին: Մի մարդ ժամանակին ասել է՝ ավելի լավ է հավատամ ու վերջում սխալվեմ, քան չհավատամ ու այդ դեպքում սխալված լինեմ:

Երեկ խոսվել էր նաև ՀՍ պողոտայի մասին: Այն համեմատվել էր Ստալինգրադի ու Մայդանի ավերակների հետ: Իրոք, նորակառույց այդ թաղամասը չպետք է այդ վիճակին հասներ շատ կարճ ժամանակահատվածում.այնտեղ կամ շինարարությունն է վատ որակի եղել կամ էլ դիրքն է աննպաստ:

Ուկրաինայում իրավիճակը խառն է, մենք էլ այստեղ ենք գուշակում ուկրաինական սցենարի շարունակությունը, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ սցենարը չի լինի գուշակել. այնտեղ ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում: Սակայն սառը պատերազմի վտանգը ոչ միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի վրա կազդի, այլև այդ իրավիճակում կտուժեն բոլորը՝ անգամ ամենաչքավոր պետությունները, որոնք առաջին հայացքից էլ տուժելու տեղ չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել