99 տարի առաջ քո պապը Վանա բերդի տակ կամ Դեր-Զորի ճանապարհին կամ Կարսի մատույցներում նահատակվեց:
Նահատակվեց, որովհետեւ ՀԱՅ էր: Մենք այսօր իրավունք չունենք ո՛չ բարոյական, ո՛չ էլ հոգեկան մոռացության մատնելու նրանց հիշատակը, նրանց ՎՐԵԺԸ, նրանց ցավն ու մորմոքը: 
Դրա համար մեզ շատ բան պետք չէ՛...
Դրա համար մեզ պետք է ՀԱՅ մնալ. չտարվել օտարամոլությամբ, չսիրել ոսկի ու արծաթ: 
Մեզ ՀԱՅ մնալու համար շատ քիչ բան է պետք... Պարզապես ճանաչե՛նք ՀԱՅՐԵՆԻՔՆ ու սիրենք այն: Փայփայե՛նք մեր պապերի՝ վերջին շնչում մարող աչքերի կարոտը... Էրգիր վերադառանալու լույսը:
Այսօրվանից խոստացի՛ր ինքդ քո մեջ եւ ապա ի լուր աշխարհի, որ հրաժարվում ես օտարամոլությունից ու սիրելու ես սեփականդ, սեփական մշակույթդ, որ պապերիդ արյուն-քրտինքով բարձրացավ ու պահպանվեց եւ հասավ մեզ: Հասավ, որ մենք էլ փոխանցենք մեր ժառանգներին: Բայց մենք օտարամոլությունից կուրացել ենք ու ծիծաղում ենք ավանդույթների ու առասպելների, Սանասարի ու Բաղդասարի, Չոլոյի ու Գալեի, Նազարբեկյանի ու Բեկ-Փիրումյանի, Խամփերյանցի ու Բաբաջանյանի վրա: Իսկ այսօր ավելի վատ է. «ԹՈՂ ՉԳՆԱՅԻՆ-ը» իրենց համար սկզբունք դարձրած՝ անարգում են հերոսների գերեզմաններ: 
ՀԻՇԻ՛Ր, ՈՎ ՀԱՅ... քո պապը եւ քո պապի պապը այսօրվա Հայաստանի համար նահատակվեցին... Սուլուխի կամուրջը կամ Մուսալեռը իրենց համար մի նոր Գողգոթա դարձնելով: 
Մի՛ նմանվիր Գետադարձին կամ Ավեին... Հիշի՛ր... ուղիղ 99 տարի առաջ քո պապը ՎՐԵԺԸ հոգում փակեց աչքերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել