Կինը երջանիկ է, երբ հագնվում է շատ մոդայիկ, կրում է թանկարժեք զարդեր, գնում է թանկարժեք միջոցառումների և շպարվում է թանկարժեք շպարով:

Կինը երջանիկ է, երբ իր երեխան ունի բարձր տրամադրություն, սովորում է լավ համալսարանում, հագնում է թանկարժեք շորեր և մի այլ կարգի լավ սնվում է:

Կինը երջանիկ է, երբ ամուսինը անում է իրեն թանկարժեք անակնկալներ, հնարավորություն է ունենում հանգիստը վայելել արտասահմանում:

Կինը երջանիկ է, երբ ապրում է շքեղ տանը, գործ չի անում և ունի ամեն ինչ:

Կինը չի կարող երջանիկ լինել, երբ հագնում է էժան շորեր, չի կրում գեթ մեկ զարդ, դուրս չի գալիս մարդամեջ-քանի որ չունի շքեղ տեսք, և վախենում է խամրվի մնացածի դեմ, ինչպես նաև երեսը վարի է տալիս էժան շպարով:

Կինը չի կարող երջանիկ լինել, երբ երեխան չունի բարձր տրամադրություն, քանի որ չի սովորում իր ուզած տեղը (գնի համար), չունի ընկերուհի, քանի որ հնարավորություն չունի նրա հետ մի տեղ գնալու, շատ մարդամեջ չի երևում, քանի որ հագուստի շատ տարբերակներ չունի, և սնվում է շատ քիչ և ոչ առողջ ձևով:

Կինը չի կարող երջանիկ լինել, երբ ամուսնական կյանքը դառն է, ամուսինը գլխիկոր գալիս է տուն, իսկ այդ ժամանակ կինը օր ու գիշեր տանջվում է տան հարցերով, և չի կարող նույնիսկ հանգիստը վայելել նվազագույն ձևով:

Ամուսինը երջանիկ է, երբ ունի լավ տուն, մեքենա, տարածքներ, լավ կին, երեխաներ, կրում է լավ ժամացույցներ, զարդեր, ունի շատ ընկերներ և կարող է իր ընտանիքի անդամների բոլոր քմահաճությունները բավարարել:

Ամուսինը երջանիկ չէ, երբ տունը ռեմոնտ արած չէ, մեքենա չունի, կինը լավն է, բայց նա չի կարող իր ուզած ձևով կնոջը պահել, երեխաներ ունի, բայց չի կարող իրենց նվազագույն երազանքները դարձնի իրականություն, և պարզապես իրեն չի զգում լիարժեք տղամարդ:

Շատ բաժանումներ լինում են ֆինանսական հողի վրա, հարուստի տրամադրությունը տուն գալուց չի կարելի համեմատել աղքատի տրամադրության հետ, հարուստ կինը անհամեմատ երջանիկ է, քան աղքատը, իսկ հարուստի երեխան ավելի ինքնավստահ է, քան աղքատինը:

Հիմա կասեք, թե կան բացառություններ, բայց դրանք, հավատացեք՝ շատ քիչ են: Ամեն մի աղքատ կին և տղամարդ հոգու խորքում ափսոսում են իրենց ընտրության համար: Կան բացառություններ, բայց քիչ են: Քարկոծեք ինձ տղաներ, վիրավորեք ինձ «անշահախնդիր » ու բացառապես անձը սիրող աղջիկներ: Հայերի 99,9 %-ը սիրահարվում է ապահովության աստիճանը քցել-բռնելուց: Միայն 0,01 % է ունակ սիրահարվել և ամուսնանալ աղքատ մարդու հետ, այն էլ, ինչպես և նշեցի, հոգու խորքում փոշմանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել