Հրապարակում կանգնած էին հազարավոր մարդիկ։

Տներում նստած էին հազարավոր մարդիկ։

Հրապարակի մարդիկ հարցնում էին Տների մարդկանց՝ «իսկ դո՞ւք»։ Տների մարդիկ պատասխանում էին՝ «հենց վճռական պահ լինի, մենք ձեզ հետ ենք»։

Ու Տների մարդիկ երբեք չհասկացան, որ վճռական պահը հենց հրապարակում կանգնել էր, ինչքան պահանջվի կանգնելն էր։

Իսկ Հրապարակի մարդիկ գիտեին, ու էդպես էլ տուն չէին գնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել