Փաստորեն նոր կառավարությունը մտածում է տնտեսությունը ոտքի կանգնեցնել այս ձևերով հա՞….
Հարգելի ընթերցողներ` հիշում եք դեռ մի քանի ամիս առաջ, ՀՀ նախագահը իր ելույթներից մեկում ասաց, որ պետական աշխատողների աշխատավարձները միանշանակ հուլիսի մեկից բարձրանալու է, և եթե չեմ սխալվում, նույնիսկ ակնարկեց, որ մոտ 40 տոկոսով և ի դեպ նա այդ համարեց լուրջ ձեռք բերում: Այդ ամենը նա ասեց, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, հիմա կառավարությունը փոխվել է և ահա նոր «սյուրպրիզ»` 
«Ժողովուրդ» թերթը անդրադարձել է հուլիսի 1-ից պետական պաշտոնյաների և քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման թեմային և ինչպես մեկնաբանում է լրատվամիջոցը, նախատեսված բարձրացումը կարող է լուրջ խնդիր լինել կառավարության համար, միաժամանակ, թերթը, հղում անելով 168.am-ին, նշում է, որ չի բացառվում անգամ բյուջետային ծախսերի կրճատում: Պատկերացնում եք նույնիսկ չի բացառվում , որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչով դիմի ԱԺ պատգամավորներին, նախարարներին և փոխնախարարներին՝ առաջարկելով կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից: Այնպես, որ մեր պետական աշխատողները թող այդքան ոգևորված չսպասեն թե, երբ է գալու հուլիսի 1-ը…
Հ.Գ- Փաստորեն սա էր այն «ՆՈՈՒ-ՀԱՈՒՆ», որով նոր կառավարությունը պետք է երկիրը «շենացնի»…, ինչ խոսք « տաղանդավոր քայլ է», ոնց սրա մասին Տիգրան Սարգսյանի կառավարությունը չէր մտածել. Փաստորեն երկիրը «փրկված է…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել