Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում իրավիճակը հանդարտ է, հակառակորդը դադարել է կրարոցներ արձակել գյուղի և դիրքերի ուղղությամբ, ինչն անում էր նախորդ գիշերվանից մինչ այսօր առավոտ:

Tert.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ վերջին շրջանում կրակոցներն ամենուրեք են:

«Առավոտյան կրակոցներ եղել են, բայց դիրքերի ուղղությամբ, ավելի շատ Չորաթան գյուղի այգիների ուղղությամբ են եղել կրակոցները, մեզ մոտ էլ է այդպես լինում, բայց այս անգամ դիրքերի վրա էին կրակոցները: Երբ մեր այգիների վրա էլ են կրակում, մեզ մոտ աշխատանքները դադարեցվում են»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել