Նվիրվում է քրիստոնեության հինգ տաղավար տոներից երկրորդին: Քաղաքակրթության վաղ շրջանում (Եգիպտոս, Միջագետքի թագավորություններ, Ինկերի և ամերիկյան մայրցամաքի այլ թագավորություններ) աշխարհիկ և հոգևոր կառավարումը կազմակերպված է եղել զարմանալիորեն ամենաօպտիմալ տարբերակով: Աշխարհիկ ղեկավարը միաժամանակ հանդիսացել է գլխավոր քուրմ, ինչը նպաստել է, որպեսզի հպատակների աշխարհիկ ու հոգևոր կյանքը ղեկավարվեր մեկ կենտրոնից՝ ներդաշնակություն ստեղծելով երկուսի միջև: Մարդկության զարգացման ընթացքում աշխարհիկ և հոգևոր կառավարումը բաժանվեց, և այսօր եկեղեցին անջատված է պետությունից՝ իրեն տեսնելով որպես իշխանության ու հասարակության միջև օղակ: Եթե ներդաշնակություն է տիրում իշխանության ու հասարակության միջև, ապա եկեղեցու գործը հեշտանում է, ինչը, դժբախտաբար, հազվադեպ պատահող երևույթ է, իսկ աններդաշնակության դեպքում եկեղեցին ուզի-չուզի բռնում է իշխանության կողմը՝ կորցնելով իր հիմնական գործառույթը՝ լինել հասարակության հոգևոր «մերձավորը»: Ինչևէ: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել