Երեկ երեկոյան կայացած մենամարտերից հետո, որում մենք պարտություն կրեցինք, այսօր առավոտյան մեզ ուրախացրեց 81 կգ Նարեկ Մանասյանը, ով փայլուն հաղթանակ տարավ Վրաստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ: Շնորհավորում եմ Նարեկին, ցանկանում եմ, որ մնացած բոլոր մարտերն էլ անցկացնի նույն ոգով և ավարտի հաղթանակով:
Ի դեպ, երեկ կայացած 75 կգ Գևորգ Պետրոսյանի մենամարտի հետ կապված, ուզում եմ նշել, որ շատ անարդար դատավարություն եղավ: Գևորգն ամեն ինչ արեց հաղթելու համար, թերևս միայն նոկաուտ չարեց, և այդքանից հետո մրցավարները հաղթանակը շնորհեցին ադրբեջանցի մարզիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել