Հայ ժողովուրդ կամ դրա հայաստանաբնակ հատված. զբաղված լինելով ներքաղաքական ու միջազգային խնդիրներով՝ դու բաց ես թողել բացառիկ, պատմական շրջադարձային ու դարակազմիկ մի քանի իրադարձություններ, որոնցից մի քանիսին կանդրադառնամ: 
Ուրեմն՝ բռնվեք, որ ներքև չընկնեք. պարզվում է՝ Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոչ միայն բարձր մշակութային միջոցառումների համար է նախատեսված, այլ նաև ..... որտեղից որտեղ դուրս պրծած «ճզտացած» ինքնակոչ վերսաչեների նորաձևության ցուցադրության վայր: Այստեղ չենք ուզում մենք էլ մեր բաժին րաքը նետել ինչպես Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության կողմը, և հարց ուղղել ու բացատրություն պահանջել, թե ինչպես է ստացվել, որ թատրոնը տեղ է տրամադրել ինչ-որ մեկին՝ ինչ-որ խաժամուժ հավաքելու ու ինչ-որ միջոցառում անցկացնելու համար, և ոչ էլ կուզենանք նույն հարցով դիմել մշակույթի նախարարությանն ու յուր` միայն google որոնողական ցանցով հայտնաբերվող նախարարուհուն, թե ինչպես ստացվեց դա ու ուր էին նայում իրենք` մշակույթի նախարարության անխոնջ պաշոտնյաները, և բացի կոֆե խմելուց ու բյուջե, այսինքն, թե մեր` հարկատուներիս գումարները մսխելուց, էլ ինչի են նրանք ընդունակ կամ, ի վերջո, էլ ինչ «անակնկալների» կարելի է սպասել: 
Բայց և սա չէ էականը: Ամեն դեպքում գուցեև կարողացել է «կենդանի դասական» ու «քայլող լեգենդ/ մերօրյա «վերսաչեն» որոշակիորեն «քրտնաջան աշխատել» ու հաջողացնել ցուցադրությունը, որը, ի դեպ, լուսաբանում էր հայաստանյան նրբաճաշակության մոգ ու ոճայնության գուրու, մեծն ԿԱՄՈ-ն -ԿԱՄՈ, և ամեն ինչ ասված է: 
Բայց և այս ամենով հանդերձ անդրադառնալ արժի ցուցադրությանը: Մի քանի տասնյակ զգեստներ՝ խեղճուկրակ լուծումներով ու չափազանց աղքատիկ ու սուղ բյուջեով, որ կարելի է համեմատել բալզակյան Փարիզի ժամանակներում միջին ունևորության ու բուրժուաներին սպասարկող կուրտիզանուհիների զգեստների հետ` առանց ճաշակի նվազագույն դրսևորման: Իսկ «թագն ու պսակը» այդ ցուցադրության հարսանեկան զգեստն էր, որ ավելի քսաներորդ դարասկզբի պենյուար-գիշերանոց էր հիշեցնում, քան հարսանեկան զգեստ: Թեև մի լավ բան ուներ` նույնիսկ ԿԱՄՈ-ն հիշեց, թե ինչ բան է կնոջ գրգռականությունը ու ոգևորված անթաքույց ուրախությամբ հարցեր էր ուղղում աջուահյակ, թե ով կուզենա, որ իր հարսնացուն հագնի նման զգեստ, ու երջանիկ էյֆորիայի մեջ այդ միջոցառումը գեղեցիկ էր որակում, թեև այդտեղ կարելի էր ասել` «լո՞ւրջ, զրուցակիցներիցդ մեկի կապույտ ներկված շրթունքները վկա՞»: Ինչևէ, ամեն ինչ կար՝ էլ անճաշակություն, էլ սուտի գլամուրություն էլ ..... լավ չշարունակեմ: Չալարեին ձեռքի հետ մի հատ էլ տեղում գեյ-փռայդ կանեին, մեկ է կոնտինգենտը մասնակի հավաքագրված էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել