Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: 

 5  Գազեկա

467855479

Գազեկայի առասպելը սկիզբ առավ 1910 թ.-ին, երբ մի ամսագրում նկարագրվեց՝ ինչպես է հետազոտող Մոնքթոնը բարձրացել Նոր Գվինեայի արևմուտքի Էդվարդ Ալբերտ լեռը: Ասում են, որ այնտեղ նա տեսել է հսկայական մի գազանի հետքեր: Հետագայում այդ գազանը հայտնի դարձավ որպես Մոնքթոնի Գազեկա: Այս պատմության մասին Մոնքթոնի նոթերում ոչ մի հիշատակում չկա:

Ենթադրվում է, որ այս հետազոտողը հրեշին հայտնաբերել է այն ժամանակ, երբ վերջինս գրոհել է գաճաճների գյուղի վրա: Մոնքթոնը կրակել է նրան: Հսկայական Գազեկան միանգամից հարձակվել է Մոնքթոնի վրա: Մոնքթոնին թվաց, որ այդ հրեշի հասակը հասնում է յոթ մետրի: Մոնքթոնի ատրճանակից արձակված երկու փամփուշտները դիպան նպատակակետին, և կենդանու ուսից սկսեց արյուն հոսել: Նախքան Մոնքթոնը կհասցներ վերալիցքավորել ատրճանակը և կրակել, կենդանին շրջվեց ու փախավ: Այդ ժամանակ արդեն շատ մութ էր նրան հետապնդելու համար: Մոնքթոնին այլևս երբեք բախտ չվիճակվեց ավարտին հասցնել իր սխրագործությունը:

Այս պատմության մեջ մի շարք մութ կողմեր կան, օրինակ՝ Նոր Գվինեան հայտնի չէ իր գաճաճներով: Այնուամենայնիվ, հոդվածում նշված էր, որ այս արարածի նկարագրությունն ուսումնասիրելով՝ Բնական պատմության ամերիկյան թանգարանի աշխատակից Դոկտոր Մեթյուն նրան նմանեցրել է դիպրոտոդոնի: Սա մի հսկայական պարկավոր կենդանի է, որը գոյություն է ունեցել դեռևս պլեյստոցենի ժամանակաշրջանում (չորրորդական ժամանակաշրջանի ստորին՝ ամենատևական փուլը, որն ընդգրկում է բոլոր սառցադաշտային և միջսառցադաշտային դարաշրջանները): Նրա հասակը կարող էր հասնել մինչև երեք մետրի: Ամսագրում հրատարակված հոդվածին կից ներկայացված էր նաև գաճաճների ռասայի նկարագրությունը, որին ուսումնասիրել են արշավախմբի անդամները:  

 4  Նգոբու

455642129

2000 թ.-ին կրիպտոկենդանաբաններ Վիլյամ Գիբոնսը և Դևիդ Վութզելը Կամերունում նախնական հետազոտություններ էին անցկացնում այն արշավախմբի համար, որի նպատակն էր գտնել Մոկելե-մբեմբեին: Այդ ժամանակ տեղացիները նրանց պատմեցին այդ տարածքում բնակվող մի այլ առասպելական արարածի մասին: Այդ արարածը, որը ենթադրաբար տարածքից քշում էր փղերին, անվանվում էր Նգոբու: Տեղացիներն ասում էին, որ Նգոբուն նման է ռնգեղջյուրի, սակայն ունի վեց լրացուցիչ կոտոշ ծալաբոլորքի վրա: Հենց այդ պատճառով էլ այս արարածը հիշեցնում էր ստիրակոզավրի

Բանն այն է, որ ստիրակոզավրի բրածոները երբևէ չեն հայտնաբերվել Հյուսիսային Ամերիկայի տարածքից դուրս գտնվող որևէ վայրում: Շրջանի որոշ տեղաբնակները միանգամայն այլ կերպ են նկարագրում Նգոբուին և ասում են, որ Նգոբուն ծալաբոլորք չունի: Հիմնվելով տեղաբնակների այս պնդումների վրա՝ որոշ կրիպտոկենդանաբաններ ասոցացնում են այս կենդանուն ստեգոզավրի հետ:  

 3  Quetzalcoatlus Northropi 

178469153

2001 թ. սեպտեմբերի 25-ին Փենսիլվանիայում մեքենա վարող 19-ամյա մի երիտասարդ հայտնեց, որ մեքենայի մեջ նստած ինչ-որ տարօրինակ ձայներ է լսել: Երբ նա վեր նայեց, թևերի՝ 3–4.5 մետր բացվածքով մի թռչուն տեսավ: Այդ թռչունն աչքի էր ընկնում երկարավուն ու տարօրինակ գլխով: Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ևս երկու ականատես պատմեցին նմանատիպ թռչուն տեսնելու մասին: 1976 և 1982 թթ. նմանատիպ արարածի տեսել էին նաև Տեխասում: Ականատեսների նկարագրած արարածը նման էր պթերոզավրի

Ոմանք ասում էին, որ դա, հավանաբար, ֆրեգատ թռչունն է եղել, որի թևերի բացվածքը հասնում է 2.5 մետրի: Այս թռչնատեսակը կարող է առանց կանգ առնելու երկար տարածություններ կտրել թռչելով: Թեպետ բազմաթիվ արշավախմբեր են կազմակերպվել, այդպես էլ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ինչ արարած էին նկարագրում ականատեսները:

 2 Titanoboa Cerrejonensis

Titanoboa cerrejonensis-ը նախապատմական օձ է, որի երկարությունը հասնում էր 13 մետրի: Դա գիտությանը հայտնի ամենաերկար օձն է: Նրա բրածոները գտնվել են Կոլումբիայում: Տորոնտոյի համալսարանի գիտաշխատողներից մեկը պատմել է, որ հազիվ է զսպել իրեն, որպեսզի չճչա, երբ տեսել է այդ բրածոների ահռելի չափը: Այսպիսով՝ զարմանալի չէ, որ Ամազոնում տարածված են այնպիսի հսկայական օձերի մասին առասպելներ, որոնք իրենց չափերով գերազանցում են անակոնդաներին: Ամազոնի տեղաբնակները Titanoboa cerrejonensis-ը կոչում են նաև Յակումամա (թարգմանաբար՝ ջրի մայր) և Cobra Grande (թարգմանաբար՝ խոշոր կոբրա): Որոշ ականատեսներ ասում են, որ նրա երկարությունը հասնում է 50 մետրի, իսկ ոմանք էլ՝ 18–24 մետրի: Անգամ գիտնականները միանգամայն վստահ չեն, թե արդյոք պետք է հավատալ այդ ականատեսների վկայություններին: Եթե անգամ ընդունենք, որ այդ վկայությունները հավաստի են, պարզ չէ, թե արդյոք ականատեսները անակոնդայի չափազանց մեծ տեսակների են տեսել, թե այլ արարածի: 2009 թ.-ին Մարկ Ուորները և նրա որդի Գրեգը ուղևորվեցին Ամազոն՝ օձ հիշեցնող խորհրդավոր արարածին հայտնաբերելու համար: Տասներկու օր ջունգլիներում անցկացնելուց հետո նրանց հաջողվեց լուսանկարել 40-մետրանոց մի արարածի, որն, իրենց պնդմամբ, հսկայական օձ էր: Դեռևս գիտականորեն ապացուցված չէ, որ անակոնդաները կարող են 40 մետրի հասնել, հենց այդ պատճառով էլ խորհրդավոր արարածը անգամ լուսանկարից հետո շարունակեց խորհրդավոր մնալ. գիտնականները չկարողացան հստակ բացատրություն տալ այս արարածի ծագման մասին:

 1  Բուրունջոր

457820969

Առասպելական գազանների տիրակալը Ավստրալիայից է: Ավստրալիայի աբորիգենները այն կոչում են բուրոնջոր: Նրանք նկարագրում են բուրունջորին իբրև հսկայական երկոտանի սողուն՝ ուժեղ ոտքերով և փոքր թևերով: 1950-ականներին Ավստրալիայի անասնապահները պատմեցին, որ տեսել են ինչ-որ խոշոր արարածի հետքերը, որը հարձակվել է նրանց անասունների վրա: Մինչև վերջերս էլ տարածվում են լուրեր այն մասին, որ ժամանակ առ ժամանակ այս արարածին տեսնողներ են լինում: Ոմանք ասում են, որ Ավստրալիայում բնակվող այս խորհրդավոր արարածը ալոզավր է կամ յուտարապտոր, սակայն որևէ գիտական եզրակացություն չի հրապարակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել