Tert.am-ը գրում է.

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի համոզմամբ Մաքսային միությանն անդամակցելու ֆոնին հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ չեն ծագի: «Հայերը վիզային ռեժիմի խնդիր չեն ունենալու, կկարողանան հեշտությամբ գնալ Վրաստան: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու Հայաստան այցից հետո էլ պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքական խնդիր չկա»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքականությանը՝ փորձագետը առանձնացրեց ապրիլի 14-ին տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը, որտեղ հայտարարվեց, որ Վրաստանն ու Մոլդովան կարող են ժամանակին դառնալ Եվրամիության երկրներ: «Արտգործնախարարների հանդիպմանը խոսվեց նաև ԵՄ Ասոցացման պայմանագրից, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում: Այս պահի դրությամբ Վրաստանը պատրաստվում է հունիսին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել