Թերևս չկա այնպիսի կին, ով չհամարի, որ իմ ամուսնուն 100%-ով ճանաչում է: «Ինձ հարկավոր է միայն նայել, և ես արդեն գիտեմ, թե նա ինչ կանի»,- պնդում են երկար ժամանակ ամուսնացած կանայք և նույնիսկ նորապսակները: Իսկ չեք մտածել, որ Դուք կարող եք սխալվել: Պատասխանեք այս թեստի հարցերին, իսկ հետո խնդրեք Ձեր ամուսնուն անել նույնը: Արդյունքները հաշվեք՝ ելնելով այն սկզբունքից, թե քանի անգամ են համընկնում Ձեր երկուսի պատասխանները: 

Իգ Ար 1. Դուք ընթրում եք ռեստորանում: Ձեր ամուսնուն մատուցում են սոուսով ուտեստ: Ցավոք սրտի, սոուսի մեջ ճանճ էր: Ինչպե՞ս կվարվի Ձեր ամուսինը: 
Ափսեն ետ խոհանոց է ուղարկում
Զայրացած հանում է ճանճին և շարունակում ընթրիքը
Նախատում է մատուցողին, բայց շարունակում է ուտել ուտեստը
Ամբողջն ուտում է. ոչինչ չի կարող փչացնել նրա ախորժակը
Իգ Ար 2. Դուք ամուսնու հետ նստած եք ավտոբուսում: Կանգառում մեքենա են բարձրանում երկու կին՝ մեկը գեղեցիկ և սեքսուալ, մյուսը՝ տարեց: Ամուսինն իր տեղը զիջում է տարեց կնոջը: Ի՞նչ է նա այդ պահին մտածում: 
«Միևնույնն է, շուտով իջնում ենք»
Իր տեղը զիջում է՝ գեղեցկուհուն լավ զննելու համար
«Կրկին կանգնած եմ գնում»
Ոչինչ չի մտածում, մեխանիկորեն զիջում է իր տեղը, քանի որ այդպես է դաստիարակված
Իգ Ար 3. Երեկոյան զբոսանքի ժամանակ Դուք մի խումբ սանձարձակ դեռահասների եք հանդիպում: Նրանք սկսում են անհանգստացնել Ձեզ: Ինչպե՞ս է վարվում Ձեր ամուսինը: 
Սպառնում է ոստիկանություն կանչել
Անօգնական կանգնում է
Ծեծկռտուքի մեջ է ներքաշվում
Բարձրաձայն օգնության է կանչում
Իգ Ար 4. Ձեր ամուսնու ընկերներից մեկը նրան ասում է. «Չէի ցանկանա ամուսնացած լինել քո կնոջ հետ»: Ի՞նչ է պատասխանում Ձեր ամուսինը: 
«Նույնը կարող եմ ասել քո կնոջ մասին»
«Հենց հիմա ձայնդ կտրիր, դա անտաշություն է քո կողմից»
«Ոչ ոք քեզ այդպես արտահայտվելու իրավունք չի տվել»
«Իհարկե, շատ լավ եմ քեզ հասկանում...»
«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ես այդպես մտածում»
Իգ Ար 5. Դուք հանկարծակի կոտրել եք Ձեր ամուսնու սիրելի ծաղկամանը, որը նրա մայրիկն էր նվիրել: Ինչպե՞ս կվարվի Ձեր ամուսինը: 
«Ոչինչ, եղածը, եղած է...»
Սաստիկ կզայրանա
Կասի. «Փառք Աստծո, դա ես չեմ»
Կմտածի, որ դուք դա հատուկ եք արել
Տխուր ձայնով կասի. «Ես այնքան էի սիրում այդ ծաղկամանը» 
Իգ Ար 6. Հոգնած ամուսինն ուշ երեկոյան տուն է վերադառնում: Դուք  նրան խնդրում ենք օգնել Ձեզ տան գործերում: Ի՞նչ կպատասխանի ամուսինը: 
«Ես շատ հոգնել եմ»
«Իհարկե, սիրելիս, մեկ րոպեից»
«Իսկ դու դա ինքդ չես կարող անե՞լ»
«Ինչո՞ւ է հարկավոր հենց այսօր անել»
Իգ Ար 7. Ձեր ամուսինը ստացել է երկար սպասված գործնական առաջարկ՝ շատ ձեռնտու պայմաններով:  Սակայն, ցավոք սրտի, նա չի կարող իր հետ վերցնել կնոջն ու երեխաներին: Ինչպե՞ս կվարվի Ձեր ամուսինը: 
Անկասկած, կհամաձայնի
Կհրաժարվի
Չի հրաժարվի, բայց կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ընտանիքին տանի իր հետ
Կհրաժարվի, սակայն անընդհատ կբողոքի իր անհաջողության համար
Իգ Ար 8. Չարաճճի երեխան ձնագնդիկ է խաղում և հանկարծ հարվածում է Ձեր ամուսնուն: Ինչպե՞ս նա կարձագանքի:
Ուշադրություն չդարձնելով՝ շարունակում է իր ճանապարհը
Ժպտում է երեխային
Վազում է նրա ետևից, որ պատժի
Շարունակում է ճանապարհը՝ վատ արտահայտվելով ժամանակակից երեխաների մասին
Ինքը նույնպես ձնագնդիկ է պատրաստում և խաղում երեխայի հետ
Իգ Ար 9.Ձեր ամուսինը վիճակահանությամբ մեծ գումար է շահել: Չխորհրդակցելով նրա հետ՝ Դուք զբոսաշրջային ուղևորության տոմսեր եք գնում: Ի՞նչ կասի Ձեր ամուսինը, երբ հայտնեք նրան այդ մասին: 
Անչափ կզարմանա
Կզայրանա, քանի որ Դուք չեք խորհրդակցել իր հետ
Դա հրաշալի անակնկալ կհամարի
Սկանդալ կանի՝ համարելով, որ ավելի կարևոր հարցեր կարելի էր լուծել
Կդիմի ամուսնալուծության
Իգ Ար 10.Առավոտյան Դուք Ձեր ամուսնուն խոսք եք տալիս, որ երեկոյան նրա ամենասիրելի ուտեստը կպատրաստեք: Ցավոք սրտի, Դուք ժամանակ չեք ունենում այն պատրաստելու: Ինչպե՞ս կվարվի Ձեր ամուսինը, եթե Դուք չպահպանեք Ձեր խոստումը:
Ոչինչ չի ասի, բայց ողջ երեկո անտրամադիր կլինի
Նա խիստ կնեղանա
Կհանգստացնի Ձեզ. «Մի մտահոգվիր, սիրելիս, վաղն այն ավելի մեծ ցանկությամբ կճաշակեմ»
Նա այնքան է ցանկանում համտեսել այդ ուտեստը, որ գնում է ռեստորան
Կամուսնալուծվի

Թեստի արդյունքները 

7-10 անգամ 

Դուք իրոք շատ լավ եք ճանաչում Ձեր ամուսնուն: Հստակ գիտակցում եք նրա առավելություններն ու թերությունները: Հարկ եղած դեպքում Դուք կարող եք նրա հետ լուրջ խոսել:

 

4-6 անգամ

Եթե Դուք նորապսակ եք, ապա զարմանալի չէ, որ դեռևս բավականին լավ չեք ճանաչում Ձեր ամուսնուն: Իսկ եթե երկար տարիներ եք միասին ապրել, ապա մտածելու տեղիք ունեք: Միգուցե Ձեր ամուսինը բնավորությամբ բարդ մարդ է: Ամեն դեպքում, Ձեր ամուսինը Ձեզ համար անհայտ անձնավորություն է: 

 

1-3 անգամ 

Դա ուղղակի ապշեցուցիչ է: Դուք ոչինչ չգիտեք հարազատ անձնավորության մասին: Դուք այնքան մտահոգված եք սեփական խնդիրներով, որ անգամ չեք մտածում ամուսնու մասին: Ամուսնության համար սա շատ վտանգավոր իրավիճակ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել