Վերջերս մի տենդենց եմ նկատել, մարդիկ կան, որոնք հայ եկեղեցուն վիրավորելուց բավարարվածություն են ստանում: Չեմ կարող ասել, թե դրանով ինչ նպատակներ են հետապնդում, բայց եկեղեցուն ու քրիստոնեական հավատքը վիրավորելով ու այդ ընթացքում միասնականության կոչ անելով, դուք հակառակ էֆեկտ եք ստանում: Ես ունեմ հեթանոս ընկերներ, որոնց հետ բավականին լավ հարաբերությունների մեջ եմ, ու այսքան ժամանակ այդ մարդկանցից մեկ անգամ չլսեցի, որ եկեղեցուն վիրավորեն կամ, ասենք, քրիստոնյաներին անվանեն ստրուկ: Թե դուք ինչ հավատք եք ընդունում, դա ձեր անձնական գործն է, կարևորը չաղավաղեք քրիստոնեական հավատքը: Վիրավորելով քրիստոնյա Հային ու եկեղեցուն (իմ համար մահմեդական հայն էլ է հայ, սա էլ նրանց համար, որ չասեն բա մահմեդականները)՝ դուք ջուր եք լցնում տարբեր կրոնական քայքայիչ աղանդների ներկայացուցիչների ջաղացներին, որոնք ի սկզբանե հանդես են գալիս ավանդական հայ ընտանիքների դեմ, ու նրանց նպատակն է հայ եկեղեցու դերի թուլացումը բուն Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել