Tert.am-ը գրում է.

Գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում ստուգաբանել է «զատիկ» բառը, բացատրել կապը քրիստոնեական տոնի հետ։

Գրառումը՝ ստորև։

«Այս զրույցում կխոսենք զատիկի մասին:

Զատիկ բառն առաջացել է զատել բառից, որ նշանակում է «կտրել, բաժանել, անջատել, ջոկել, առանձնացնել». զատել = զ + հատել:

Զատիկը հրեական տոն է. կատարվում է ի հիշատակ եգիպտական գերությունից հրեաների դուրս գալու (զատվելու) և Կարմիր ծովն անցնելու: Եբրայերեն պասեք (բիսախ) բառից է, որ նշանակում է «անցք, անցարան»: Հիշենք, որ Կարմիր ծովը բացվեց և անցարան դարձավ եգիպտացիներից փախչող հրեաների համար:

Զատիկ է կոչվում նաև այն գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառների, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան: Այդ գառների արյունով նրանք ներկեցին իրենց դռները, և հրեշտակը չմտավ նրանց տները, այլ միայն եգիպտացիների, և մորթեց նրանց բոլոր անդրանիկ զավակներին:

Հետագայում գառներ զոհաբերելը (մատաղելը) սովորույթ դարձավ. գառը պետք է լիներ անարատ, արու և մեկ տարեկան: Ամեն տուն մորթում էր և, եթե չկարողանային ամբողջովին ուտել, ապա կարելի էր տալ հարևաններին: Գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր. մնացորդներն այրում էին: Սա էլ այսօրվա մատաղն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել