Է, հետո՞՞՞....

Երեկ նորանշանակ վարչապետը հայտարարություն էր տարածել, որ կուտակայինի տույժերը չեն հաշվարկելու, որը գործնականում կասեցնում է պարտադիր կոչվածը: «Դ!եմ եմ»-ի մասնակիցները հանրահավաք անցկացրեցին, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը մոտեցավ նրանց ու խորհուրդ տվեց, որ համագործակցեն կառավարության հետ. կարծես թե կոնսենսուսի են գալիս:

Ժիրինովսկին կորցրել է իրեն: Երեկ թաթերական ներկայացում էր ցուցադրում ու վիրավորում էր հղի կնոջը: Այ ստեղ Պուտինը մի հատ շատ արագ պետք է սաստի սրա կամայականությունները ու թույլ չտա, որ Ժիրինովսկին աջ ձախ պախարակի Ռուսաստանին:

Անի Զախարյանը երեկ ջղայանացել էր ու հաթաթա էր տալիս Արթուր Բաղդասարանին: Բա, Արթուր ջան, հերթը քեզ էլ հասավ, դե կարում ես փրկվի: Ստեղ ոչ կոալիցիա մտնելը կօգնի, ոչ էլ դրանից դուրս գալը: Անիից փրկվել կօգնի Լուսինը:

Երեկ մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը: Նրա մահով ավարտվեց հրաշալի գրողների ժամանակաշրջանը: Գաբրիել Մարկեսին կորցրեց ոչ միայն Կոլումբիան, այլ ամբողջ աշխարհը:

Երեկ Նաիրա Զոհրաբյանի դեմ ստորագրահավաք են սկսել աղանդավորները: Հերիք չի իրանց տեղը չեն գտնում այս կյանքում այդ քայքայիչ պաշտամունքների ներկայացուցիչները, մի հատ էլ բողոքի ձայն են բարձրացնում: Այս հարցով ես միանշանակ ամբողջովին կողմնակից եմ Նաիրա Զոհրաբյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել