Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի հարցով Ժնևում կայացած խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցն է քննարկել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ և հայտնել է, որ ԱՄՆ-ն համարում է, որ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն դրանց կատարման համար։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է Պետդեպը։

«Քերին հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կենսական կարևոր ժամանակահատված կլինեն, որի ընթացքում կողմերը պետք է իրականացնեն պայմանավորվածությունները, հատկապես՝ ապօրինի զինված խմբավորումների զինաթափման ու գրավված շենքերի ազատման մասով։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի աջակցությամբ հատուկ մոնիթորինգային առաքելությունն այս հարցում ղեկավար դեր կխաղա»,- ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել