Հայկական լեռնաշխարհում բազմաթիվ են այնպիսի կոթողները, որոնց ստեղծման վերաբերյալ գոյություն ունեն տերբեր և մեծ մասամբ իրարամերժ կարծիքներ:
Այդպիսի մի կառույց կա Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարևանությամբորն ավելի շատ հիշեցնում է ավերակների: Առաջին հայացքից շատ դժվար է որոշել, թե կոնկրետ ինչի ավերակներ են դրանք:
Տարածքը ցանկապաված է, և գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում: Իսկ թե կոնկրետ ինչի՞ ավերակներ կարող են լինել. կարծիքները ավելի քան իրարամերժ են հարցի շուրջ: Բնակիչներից ոմանք նշեցին, որ դրանք հնձանի ավերակներն են, ոմանք ասացին, թե դրանք հին ակումբի (թատրոնի) հետքեր են, մյուս մասն էլ ասաց, որ մի քանի հոգի ցանկացել են այդտեղ շինարարական աշխատանքներ ծավալել, սակայն հենց նույն գիշերը մահացել են սրտի կաթվածից: 
Վերը նշված մշակութի պալատի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակներն են, և որ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը որոշել են վերկանգնել այդ եկեղեցին: Իսկ թե ե՞րբ է կառուցվել եկեղեցին, ի՞նչն է դարձել ավերվելու պատճառը, պրն Հովհաննիսյանը մեզ խորհուրդ տվեց ճշտել ակումբից ոչ հեռու գտնվող սբՇողակաթ եկեղեցու վանահայր հայր Իգնատիոսից:
«Հայտնի եկեղեցական ավանդույթի համաձայն այդտեղ նախկինում գտնվել են հնձաններ, և այդ հնձանների տեղում էլ կառուցվել է Սուրբ Մարիանե վանքը: Ավանդության համաձայն, Մարիանե կույսը հիվանդ կույս էր, ով բնակվում էր հենց այդ հնձանում: Մի անգամ, ցանկանալով դուրս գալ այդ հնձանից, որպեսզի գնա Հռիփսիմյանց մյուս կույսերի մոտ, նահատակվում է Տրդատ թագավորի զինվորների կողմից: Արդեն հետագայում, երբ եկեղեցին ավերվել էր, 16-րդ դարում` 1690-ական թվականներին, Ամենայն հայոց կաթողիկոս էր Նահապետ առաջին Եդեսիացին,կառուցեց Սուրբ Շաողակաթ վանքը: 50-ականների սկզբներին գերմանացի գերիները ակումբը կառուցելու ժամանակ, շինարարական աշխատանքների ընթացքում, հողի որոշակի շերտեր դուրս բերելուց հետո հայտնվել են այդ ավերակները»,- «Հայոց թանգարան»-ի լրագրողի հետ զրույցում պատմեց հենց Սուրբ Շողակաթ եկեղեցու վանահայր Հայր Իգնատիոսը:


Ինչպես պարզվեց, հայր Իգնատիոսի հետ զրույցից, եկեղեցին իսկապես ցանկացել են վերականգնել, սակայն ծրագիրը չի իրականացվել, քանի որ հին քարերը տոկոսային հարաբերությամբ շատ քիչ են: Իսկ մնացած կարծիքների մասին, հայր Իգնատիոսը թերահավատորեն արտահայտվեց՝ ասելով, որ Եկեղեցին ընդունում է միայն 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի վկայությունը, ինչն էլ հենց ՍբՄարիանե եկեղեցու մասին վկայությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել