1. Ինչո՞ւ Լիբիայի դեպքում Ռուսաստանն ու Չինաստանը վետո չկիրառեցին ՄԱԿ-ում, իսկ Սիրիայի դեպքում կիրառեցին:

2. Ինչո՞ւ Քադդաֆիի ռեժիմը, բախվելով նույն հակառակորդների հովանավորյալ ուժերին, մի քանի ամիս հետո սպանվեց, իսկ Բաշար Ասադը այսքան դիմացավ և նույնիսկ արդեն գնում է հաղթանակի: Պատասխան 1. Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆին, չնայած իր երկրում ստեղծած դրախտային կենսապայմաններին, արյունռուշտ և ինքնասիրահարված մարդ էր: Նա վերջին տարիներին իրեն համարում էր նոր Մուհամեդ և Հիսուս Քրիստոս: Նրա բերանից ելած խոսքը մոտ 40 տարի օրենք էր, որի պատճառով նա կտրվել էր իրականությունից և վերջին ստադիայի նարցիսիզմով էր սկսել տառապել: 90-ականների սկզբին նա Բենգազի քաղաքում սկսված խռովությունները ճնշելուց հետո սարսափելի բան արեց. սպանեց Տրիպոլիի բանտում ազատազրկված 1200 բենգազիացիների: Ի դեպ, Արևմուտքի սցենարով սկսված ապստամբությունը, որ սկսեց Բենգազիում հենց սպանվածների հարազատները սկսեցին: Նա հայտարարեց, որ բենգազիացիները կեղտոտ առնետներ են և նա բոլոր բենգազիացիներին սատկացնելու է, իսկ քաղաքը հողին հավասարեցնելու. ոչ թե բենգազիացի ապստամբներին այլ, բոլոր բենգազիացիներին: Նա ռմբակոծում էր խաղաղ ցույցերը: Մի խոսքով, դե արի ու Ռուսաստան ջան, Չինաստանի հետ վետո կիրառի մի մարդու համար, ով իր ազգին բամբակի մեջ է պահում, բայց մոլագար մարդասպանի հատկություններով է օժտված, իսկ ի լուր աշխարհի հայտարարում է, որ մի ամբողջ քաղաք է ոչնչացնելու: Իսկ Սիրիայի հարցում համարձակորեն կիրառվեց վետո, որովհետև Բաշար Ասադը հավասարակշռված և խելացի առաջնորդ է: Նա չէր ավիահարվածներ հասցնում ցուցարարներին: Սիրիական բանակը նույնիսկ զինված ապստամբության ժամանակ չէր կիրառում ավիացիա և հրետանի մինչև ապստամբների և ահաբեկիչների հարձակումը Դամասկոսի վրա 2012 թվակյանին: Նա բռնված ապստամբներին ոչ միայն չէր ենթարկում զանգվածային մահապատիժների, այլ մասսայաբար համաներումով բաց էր թողնում ծանր հանցանքներ չգործածներին: 2. Լիբիայում ձևավորված ազգ չկար, կային ցեղամբեր, որոնք այսքան տարի ձևական էին խաղում միասնական ազգի դերը: Քադաֆիին չհաջողվեց նստակյաց դարձնելուց հետո բեդվինական ցեղախմբերին դարձնել միասնական ազգ: Նա այդպես էլ իր Սիրթ ցեղամբից բացի մնացյալների սերն ու համակրանքը չշահեց, և իր իսկ ազգաբնակչության դեմ պայքարում ստիպված էր Նիգերիայից վարձկաններ բերել: Իսկ Ասադը իր ժողովրդի մեծամասնության սերն է վայելում: Նրան անգամ սկսել են սիրել և որպես փրկիչ ընդունել հենց սուննիները, որոնք էլ սկսեցին այս ամենը, որովհետև տեսան ինչ է նշանակում, երբ սուննի ծայրահեղականներն են սկսում իշխել: Հավատացեք, եթե չլիներ սիրիական ժողովրդի համակրանքն ու սերը, վաղուց Ասադը Քադաֆիի ճակատագրին կարժանանար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել