Tert.am-ը գրում է.
Գրկախառնությունները շատ ավելի օգտակար են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք օգտակար են մարդկանց և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես:
Լուիս Հեյի խոսքով՝ մարդկանց գոյատևման համար անհրաժեշտ է օրական 4 գրկախառնություն, կյանքի կենսագործունեության պահպանման համար՝ 8-ը, իսկ աճի և զարգացման համար՝ 12-ը:
Bigpicture-ը ներկայացնում է գրկախառնության բոլոր օգտակար կողմերը:
1. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդիկ գրկախառնվում են, ուղեղի և նյարդային համակարգի կողմից արտադրվող բնական թմրանյութերի քանակը մեծանում է:
2. Հոգեբանները փաստում են, որ մարդկանց պակասում է այլ կենդանի արարածների հետ ֆիզիկական մտերմությունը, և բացարձակ կապ չունի՝ մտերիմնե՞ր են նրանք, թե՞ անծանոթներ:
3. Կամ նույնիսկ՝ կատու...
4. Գրկախառնության բացակայությունը զրկում է մարդուն կյանքի ուրախություններից:
5. Վաղ տարիքում գրկախառնությունները սովորեցնում են մարդկանց սիրել:
6. Գրկախառնություններն ուժեղացնում են իմունային համակարգը:
7. Խթանում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը:
8. Բարելավում են քունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ