Վարչապետն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզադի փողոցի բնակտարածքների բնակիչներին

Հովիկ Աբրահամյանն լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի վերաբերյալ:

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծելով, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց: Ըստ վարչապետի՝ դրանք գտնվելու են իր ուշադրության կենտրոնում․․․

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել