Բավարական ավտոարտադրողն այսպեղ կոչված` քրոսովեր-կուպեների հատվածի նոր մոդել է թողարկել՝ BMW X4-ը, որը կներկայանա որպես BMW X6-ի առավել կոմպակտ ու հասանելի տարբերակը:

Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ ընկերությունից, ոչ առանց հիմքի, հայտարարում են, որ X4-ն իր ուրույն տեղն է գրավում միջին չափսի պրեմիում դասի մեքենաների շուկայում:

Տեխնիկական առումով նորույթի առավել «ազգական» մոդել է համարվում BMW X3-ը: Երկու մոդելներն էլ ներկայանում են նույն հարթակով, նույն շարժիչներով և սրահի նույն դիզայնով: Բեռնախցիկի ծավալը կազմում է 540 լիտր:

Շարժիչի ընտրությունը BMW-ի համար, ավանդույթի համաձայն, հարուստ է. 3 բենզինային և 3 դիզելային: Շարժիչների ընտանիքում ամենատնտեսողը նոր 4 մխոցային տուրբո դիզելային շարժիչն է, որի աշխատանքային ծավալը կազմում է 2 լիտր, իսկ հզորությունը՝ 190 ձիաուժ: Այն 100 կմ տարածության համար ծախսում է 5 լիտր բենզին: Իսկ ամենահզորը 3 լիտր ծավալով դիզելային 6 մխոցային շարժիչն է՝ 313 ձիաուժ հզորությամբ, որի շնորհիվ քրոսովերը 100 կմ-ն անցնում է 5.2 վայրկյանում:

BMW X4-ը կհամալրվի EfficientDynamics էներգախնայող տեխնոլոգիաների ամբողջական համալիրով՝ ներառյալ նոր անվահեծերը, ConnectedDrive համակարգը և մի շարք էլեկտրանային համակարգերով:

Նորույթը ամերիկյան շուկայում վաճառքի կհանվի այս գարնանը՝ 45 625 դոլարով, իսկ 3 լիտր ծավալային շարժիչով տարբերակը՝ 50 000 դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել