Բոլորն են ցանկանում այնպիսի կյանք ապրել, որի համար ոչ մի ափսոսանք ու զղջում չեն ապրի: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար: 

Հարցրու ինքդ քեզ, եթե ամեն ինչ վաղն ավարտվեր, եթե իմանայիր, որ վաղը երկնաքար կբախվի Երկրին ու կոչնչացնի կյանքը, որևէ բանի համար ափսոսանք կամ զղջում կունենայի՞ք:
Թերևս բոլորս էլ ապրել ենք զղջման զգացում: Երբեմն դա անխուսափելի է, սակայն պետք չէ թույլ տալ, որ դրանք մեզ խանգարեն ապրել: Ինչպես Միք Ջագերն էր ասում. 

«Անցյալը հրաշալի տեղ է, և ես չեմ ցանկանում ջնջել այն կամ զղջալ դրա համար, սակայն ես չեմ էլ ցանկանում լինել դրա գերին»:

Ահա 7 բան, որոնք կարող ենք անել հենց հիմա՝ կյանքում ափսոսանքներ չապրելու համար:

 1  Տոնիր ձախողումներդ 

Եթե չես ձախողվում, նշանակում է՝ չես փորձում, նշանակում է՝ նույն տեղում ես, ու առաջ չես շարժվում: Միայն ձախողումներից հետո է, որ կարող ես տոնել հաղթանակները:

 Իմ կարիերայում ես ավելի քան 9000 նետումներում եմ ձախողվել: Ես 300 խաղ եմ պարտվել: 26 անգամ ինձ վստահել են խաղի հաղթական գնդակը, սակայն ես ձախողվել եմ: Կյանքում ես անընդհատ ձախողվել եմ: Հենց դա է պատճառը, որ հաջողության եմ հասել: Մայքլ Ջորդան

 2  Ձեր կյանքը ձեր ձեռքն առեք

Դու կյանքում միշտ կրում ես այս կամ այն դեպի հետևանքները, սակայն արդյո՞ք դու ապրում ես այն:

Երբ որոշումներ ես կայացնում, դրանք հիմնված են քո երազանքների ու ձգտումների վրա՞, թե դու անում ես այն, ինչ մայրդ է ցանկանում կամ հայրդ սպասում:
Միշտ վախենում ես, թե ինչ կասեն մյուսները, եթե կյանքդ ապրես այնպես, ինչպես իսկապես ցանկանում ես:

Մի օր կյանքը կավարտվի, պատկերացրու՝ ինչպես կզգաս քեզ դրա ավարտին, երբ գիտակցես, որ չես կայացրել այն կարևոր որոշումները, որոնք պետք է կայացնեիր կյանքում: Սա մի քայլ է, որ կարող ես փոխել հենց հիմա:

Իրական կյանքը հաճախ այն կյանքն է, որը մենք չենք ապրում:
Օսկար Ուայլդ

 3  Երազանքներիդ այսօր «Այո» կամ «Ոչ» ասա

Երազանք ունես: Ակտիվորեն աշխատո՞ւմ ես դրա իրականացման համար, թե թողել ես «մի օրվա»: Այդ մի օրը երբեք էլ կարող է չգալ:

Այնպես որ, եթե չեք ցանկանում ափսոսալ ձեր ապրած կյանքի համար, որոշում կայացրեք հենց հիմա:

Արված քայլերի համար ափսոսանքի զգացումը ժամանակի ընթացքում կարող է հանդարտվել, չարված քայլերի համար ափսոսանքը անմխիթարելի է: Սիդնի Հարրիս

 4  Փակիր դռները

Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Երբեմն երբ ինչ-որ բան մեր ուզածի պես չի ընթանում, մենք պետք է կարողանանք մոռանալ դա ու առաջ շարժվել՝ առանց կառչելու մի բանից, որը փոխել հնարավոր չէ:

Երբ մի դուռ փակվում է, մեկ այլ դուռ է բացվում, սակայն մենք երբեմն այնքան երկար ենք ափսոսանքով նայում փակված դռանը, որ չենք նկատում մեզ համար բացված դուռը: Ալեքսանդր Բել

 5  Սովորիր սխալներից, մի ափսոսա դրանց համար

Նկատե՞լ եք, որ նրանք, ովքեր ափսոսում են իրենց սխալների համար, շարունակում են կրկնել դրանք:

Ափսոսալ սխալների համար դեռևս չի նշանակում սովորել դրանցից: Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք կրկնել դրանք:

Միակ բանը, որի համար ես զղջում եմ, կյանքում ապրած քայլերի ուշացումն է: Եթե ես նորից ապրեի իմ կյանքը, նույն սխալները կանեի՝ պարզապես ավելի վաղ: Թալուլա Բանխիդ

 6  Վախեցիր վախենալուց

Մինչև որևէ որոշում կայացնելը, մեզնից շատերը մտածում են՝ իսկ եթե…
Իսկ եթե ես ընդունեմ այդ աշխատանքի առաջարկը, ու ինձ դուր չգա այն,  իսկ եթե մոտենամ նրան, ու նա մերժի ինձ, իսկ եթե մարդիկ ծիծաղեն ինձ վրա...
Իսկ հետո զղջում ենք մեր չարած քայլեր համար:
Միակ «իսկ եթե»-ն, որի համար պետք է մտածել, «իսկ եթե հասնեմ կյանքիս վերջին ու հասկանամ, որ վատնել եմ այն»-ը պետք է լինի:

Ծերանալով՝ դու կսկսես հասկանալ, որ միակ բանը, որի համար զղջում ես, այն քայլերն են, որոնք չես արել: Զաքարի Սքոթ

 7   Մի թաքցրեք զգացմունքները

Կյանքում ամենամեծ ափսոսանքը թույլ տալն է ինչ-որ մեկին դուրս գալ ձեր կյանքից՝ առանց ասելու նրան, թե ինչ ես իրականում զգացել նրան նկատմամբ: «Սիրում եմ քեզ», «Շնորհակալ եմ», «Ներիր»:
Կա մեկը, ում ինչ-որ բան ես ուզում խոստովանել, ասա դա հիմա: Դու երբեք չես իմանա, միգուցե սա վերջին անգամն է, որ տեսնում ես այդ մարդուն:

Իմ կյանքի ափսոսանքն այն է, որ ես հաճախ չեմ ասել «Սիրում եմ քեզ»: Յոկո Օնո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել