Tert.am-ը գրում է.

Ղրիմը Ռուսաստանի ձեռքում է։ Այժմ նշաններ կան, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար նոր թիրախ է ընտրել. նախ փոքրիկ, առանձնացված շրջան Մոլդովայում, ապա նաև դրան կից գտնվող Օդեսան՝ Ուկրաինայի երրորդ մեծ քաղաքն ու նրա ձեռքում մնացած խոշորագույն նավահանգիստը. գրում ենThe Daily Beast-ի հեղինակներ Ջոշ Ռոգինն ու Էլի Լեյքը։

Եթե Պուտինին հավատարիմ ուժերին հաջողվի Օդեսայում անկարգություններ սկսել, դա կարող է Ուկրաինան փաստացիորեն երկու մասի բաժանել։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոջերսը հաղորդել է, որ հետևել է «ռուսների ակտիվության մակարդակին» Մերձդնեստրում, որը, նրա խոսքով, հիշեցնում է Ռուսաստանի զորքերի ու զինված խմբերի տեղաշարժը Ղրիմի անեքսիայից առաջ։

«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ վերջին օրերին Ռուսաստանը Մերձդնեստր է ուղարկել մարդիկ, որոնք Մոլդովայի մայրաքաղաք են մեկնել Մոսկվայից, ապա ավտոբուսներով հասել է Մոլդովայի և Մերձդնեստրի սահմանը։ Չորեքշաբթի Մերձդնեստրի որոշ առաջնորդներ դիմեցին Ռուսաստանին՝ խնդրելով փաստացի ճանաչել և իրենց ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում»,-ասված է հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել