Շատերը համարում են, որ գետաձիերը Աֆրիկայի ջրային ուղիների ամենասարսափելի արարածներն են: Սակայն երբ կոկորդիլոսների բանակը գետաձիերի դեմ դուրս եկավ, այնպիսի տպավորություն էր` ասես այդ կաթնասունները տրամադրված չէին կռվելու: Լուսանկարիչ Մարկ Մոլը Զամբիայի «Հարավային Լուանգվա» ազգային արգելոցի գետերից մեկում տեղի ունեցած այս անփառանուկ նահանջի ականատեսը դարձավ: Քաղցած կոկորդիլոսները պատրաստվում էին կտոր-կտոր անել մի գետաձիու:    

Hippos turn and run after they are confronted with a float of crocodiles in a river at Zambias South Luangwa National Park

Գետաձիերը շրջվում ու վազում են, երբ նրանց առաջը կտրում են կոկորդիլոսները:

One hippo was unable to get away and lies dead, soon to become crocodile food

Մի գետաձի չկարողացավ խույս տալ: Այս նկարում պատկերված է նրա դիակը: Նրան վիճակված էր կոկորդիլոսների կեր դառնալ:

The hippos, usually considered fearsome creatures, were clearly in no mood for a fight when confronted by the prehistoric savagery of the crocodiles

Գետաձիերը, որոնք սովորաբար համարվում են սարսափազդու արարածներ, կռվելու տրամադրություն չունեին, երբ նրանց դեմ դուրս եկան դաժան կոկորդիլոսները:

More than a hundred crocodiles descended on the river as the hippos ran, said photographer Mark Mol, who witnessed the scene from a microlight

Այդ տեսարանը ինքնաթիռից տեսավ լուսանկարիչ Մարկ Մոլը: Նա ասաց, որ ավելի քան 100 կոկորդիլոս գետն իջավ այն ժամանակ, երբ գետաձիերը ճողոպրում էին

Only the crocodiles seemed to be at all perturbed by the microlight flying overhead, which Mr Mol said may be a throwback to the days when pterodactyls ruled the skies

Կոկորդիլոսները ասես գրգռված լինեին՝ վերևում թռչող ինքնաթիռի պատճառովԳետաձիերը շարժվեցին գետն ի վեր՝ փորձելով ջրի ավելի ապահով հատված տեղափոխվել: Ջուրը նրանց համար տապից պաշտպանվելու միակ միջոցն է:    

The hippos moved away upstream to find a new spot to bask in the water, keeping them cool in the relentless heat

Պարոն Մոլը այս անհավանական տեսարանը տեսել է վաղ առավոտյան: Նա ասել է.

Դա ինձ համար ցնցող ու զարմանալի փորձառություն էր, որը ես երբևէ չեմ մոռանա:

Կոկորդիլոսների զոհի անկենդան մարմինն ընկած էր ցեխոտ գետափին: Նա շրջապատված էր այս սարսափելի սողուններով: Մնացած գետաձիերը շրջվեցին ու հեռացան: Խենթություն կլիներ մնալ ու կռվել: Մինչ գետաձիերը հեռանում էին, ավելի քան 100 կոկորդիլոս գետն իջավ:

It was a thrilling and amazing experience, one that Ill never forget, he said

Դեպքից հետո տված հարցազրույցի ընթացքում Մոլը նշել է.

Ես ինքնաթիռի մեջ էի՝ գետի վերևում: Ես և իմ օդաչու Ջոն Քփինգերը մոտ 100 կոկորդիլոս տեսանք: Նրանք մեծ խրախճանք էին կազմակերպել և ուտում էին գետաձիու դիակը: 

Մոլը հավելեց, որ ինքը հայտնաբերել է, որ միայն կոկորդիլոսներն էին անհանգստության նշաններ ցույց տալիս՝ տեսնելով վերևում թռչող ինքնաթիռը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել