Ժամանակին հրեական լոբբին իր վրա էր վերցրել «հրեատյաց» ու «ֆաշիստ» որակավորումը տալու իրավունքը և հաճախ այն օգտագործում էր ոչ թե սկզբունքորեն, այլ որպես քաղաքական ճնշման կամ խրախուսման միջոց: Հիմա «ֆաշիզմի» թեման սեփականաշնորհել է Ռուսաստանը և կիրառում է այն առավել ցինիզմով: Գազանավթային փողերով կաշառելով եվրոպական աջերին ու «ազգայնականներին», ըստ էության, դրանց հոգևոր հայրը դառնալով, օր ու գիշեր պիտակավորում է ռուսական կայսրության վերականգնման դեմ պայքարող ազգայնականներին: Արի ու տես, որ Հոլոքոսթը հեքիաթ, իսկ ԴըԳոլին դավաճան ճանաճող Ազգային ճակատը, «գնչուական հարցի վերջնական լուծում» ցանկացող հունգարական Ջոբբիկը, ջհուդմասոնական դավադրության դեմ պայքարող բուլղարական Ատական, էդ ամեն ինչը իր մեջ ներառող Ռումինիա Մարեն՝ կարգին տղերք են: Իսկ «բանդերականները»՝ ուկրաինացի, հայ, մերձբալթ, բելառուս և նույնիսկ ռուս, մարդկության թշնամիներ ու ֆաշիստներ: Էդ ել կվերապրենք: Մահ կայսրություններին, կեցցե ազատ ժողովուրդները: ‪#‎անծիֆաշիզմ‬‪#‎ազգային_հեղափոխություն‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել