Հելենա Բյորնսը սոցիալական մեդիայի սիրահար մյուս կանանց պես իր ընկերների հետ կիսվում է ինքնանկարներով, Instagram-ում տեղադրում իր կոշիկների լուսանկարները և թվիթում վերջին բլոկբաստերների մասին: Միակ տարբերությունն այն է, որ այս կինն ավելի բարձր կոչում ունի, քան մարդկանց մեծամասնությունը: Նա ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործում է Աստծո՝ դարերից եկող խոսքը տարածելու համար: Չիկագոյում բնակվող քույր Հելենան մեկն է այն միանձնուհիներից, ովքեր սոցիալական մեդիան ծառայեցնում են ամենակարող Տիրոջ խոսքը տարածելու նպատակին:

Streetwise sister: Sister Helena Burns is a nun with a mission to spread Gods word via social media

Ամերիկացի այս միանձնուհին իր սեփական բլոգն ունի, ինչպես նաև յութուբյան էջը: Նա գրանցված է նաև Pinterest-ում, Instagram-ում և Facebook-ում, իսկ Twitter-ում նա ոչ ավել, ոչ պակաս, 14.600 հետևորդ ունի:

Նրա թվիթերյան էջում գրված է.

Մեդիամիանձնուհին թվիթում է Աստծո, կրոնագիտության, մեդիագրագիտության և փիլիսոփայության մասին:

Հելենայի հետևորդները կարող են ակնկալել տեսնել գրառումներ վերջին զարգացումների մասին, ինչպես նաև նկարներ նրա ճանապարհորդություններից, «ռեթվիթներ» նրա հավատացյալ բլոգեր ընկերների էջերից և հատվածներ ասացվածքներից:

Քույր Հելենան ասում է. «Ես պատրաստվում էի թռչնաբան դառնալ, սակայն Աստված այլ ուղի էր սահմանել ինձ համար: Ես փորձում եմ հետևել իմ բլոգի, ինչպես նաև Twitter-ի ու Facebook-ի մեկնաբանություններին: Ես մուտք եմ գործում սոցիալական ցանցեր այն ժամանակ, երբ զբաղված եմ իմ այլ աշխատանքներով»:

Քույր Հելենան սիրում է կիսվել իր սիրելի կերակրատեսակների, ըմպելիքների, տղամարդկանց ու կինոնկարների լուսանկարներով:

Նա միացել է «Սուրբ Պողոսի դստրեր» հոգևոր կառույցին՝ Աստծո խոսքը մեդիայի միջոցով տարածելու համար: Նա ուսումնասիրել է փիլիսոփայություն և կրոնագիտություն, ներկայումս նա ժամանակ է գտնում կինոնկարների վերլուծություններ գրելու համար, աշխատում է որպես պրոդյուսեր և սովորում մեդիագրագիտության ֆակուլտետում: Նա շուտով կավարտի մագիստրատուրան:

Հռոմի պապի սելֆինPope selfie: Sister Helena commented on this picture; Pope Francis will not be your monkey & say what u want him to say when u want him to say it. Mt. 11:17

Քույր Հելենան հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություն է թողել այս նկարի տակ.

Ֆրանցիսկոս պապը ձեր կապիկը չի լինի և ձեր ուզած պահին չի ասի այն, ինչ դուք եք ցանկանում, որ նա ասի:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Հելենան ասել է. «Կարծում եմ, որ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Ես ցանկանում եմ ֆոնդեր հայթայթել՝ մեդիակրթության զարգացումը ֆինանսավորելու համար: Կաթոլիկ եկեղեցին մեծ նշանակություն է հատկացնում կրթական նախագծերի իրականացմանը, աջակցում է կարիքավոր ընտանիքներին, սակայն մենք բավականաչափ չենք գնահատում մեդիայի դերը:

Նա ասում է, որ ցանկանում է կիրառել ժամանակակից ամենաէֆեկտիվ մեդիատեխնոլոգիաները, որպեսզի դրանց օգնությամբ ավելի ու ավելի շատ մարդիկ Սուրբ հոգի ստանան:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել