Վերջապես իրականացավ բազմամիլիոն մարդկանց երազանքը. խոսեց ժողովրդի ընտրյալ, ամեն հարցում մտահոգ Խաչատուր Քոքոբելյանը: Սույն պարոնը կարկառուն այլոց պես հայտնի է նրանով, որ կարողանում է արտաամուսնական քաղաքական կապեր հաստատել, հետո իր ուզածին հասնելուց հետո թռնել «սիրեցյալի» վրից: 
Մեկ րոպե լռությամբ հարգելով «Ազատ Դեմոկրատ» մարդ-կուսակցության հիշատակը` անդրադառնանք Խաչատուրի վեհ գաղափարներին, որոնք նա ոսկեձուլել է իր երեկվա հարցազրույցում: 
Ուրեմն, էս ալամեզոն էսօրվա օրով փորձում ա «կպցնել» կառավարությունում մի թոթոլ պաշտոն, իսկ դրա համար գիտե՞ք՝ ոնցա անում. էն որ կարճ յուբկով ու ծիծիկների կեսը բաց աղջիկը նստում ա կաֆեում ու տոչկում ա մեկին՝ կպցնելու համար, ու սկսումա աչքով-ունքով անել, բայց, միևնույնն ժամանակ, իրեն մթոմ «Կույս ա» պահում (վստահ եմ, որ տղերքի մեծ մասի աչքի առաջ էկավ էտ տեսարանը), ըհըն, հիմա էլ Խաչատուրն ա կարճ խոսքերով ու աչքով-ունքով անելով ուզում հասկացնի. «Հովիկ ձյա, պապայի արև, ես քո վրա վստահ եմ ու նայի, ես քեզ չեմ խնդրում, բայց հենց զգաս, որ իմ կարիքը ունես, իմացի՝ արխային զանգա»:
Միստր Քոքոբելյանը կառավարության մասին կարծիք է հայտնում. «Քոքոբելյանը չի բացառում, որ նոր կառավարությունը կլուծի քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները» վերնագրով հարցազրույցի մեջ, որը թարգմանաբար նշանակում է. «Դեռ բան չեմ ասում, կարող ա հանկարծ ինձ էլա մարդատեղ դնեն ու մի պաշտոն տան, ու էտ ժամանակ «Աբրահամյան-վսեմագուչիյ» երգը կերգեմ, այ բայց որ ինձ մարդատեղ չդրին, միանգամից կտեսնեն. «Ազատ Դեմոկրատները դատապարտում են նոր կառավարության ծրագիրը» վերնագրով գերկարևոր ելույթը: 
Ինչպես կասեր տատս. «Ինչպես ուռին ու բարդին, Քոքոբելյանն իր աթոռին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել