Ես արդեն չեմ հասկանում, թե ինչով ա պայմանավորված կիևյան խունտայի ոչ ադեկվատությունը, բայց մայդաունական իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը ռազմական ինտերվենցիա իրականացնի:
Երեկ Ժնևում երկար ժամեր տևած քառակողմ բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցում էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ԵՄ-ն և Ուկրաինան, մի քանի կետերից բաղկացած ընդհանուր որոշում էր ընդունվել՝ միտված ներուկրաինական ճգնաժամի էսկալացիայի նվազեցմանը:
Բայց արի ու տես, որ Ժնևյան բանակցությունների ավարտից քիչ անց Ուկրաինայի ինքնակոչ իշխանությունների ներկայացուցիչը՝ ԱԳ նախարար Անդրեյ Դեշիցան, հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում զորքերը դուրս բերել երկրի հարավ-արևելքից (չնայած, որ հենց դա էր բխում պայմանավորվածությունների տրամաբանությունից), իսկ այս պայմանավորվածությունները տեստ են Ռուսաստանի համար:
Փաստորեն, կա՛մ Ուկրաինան ինքն է գիտակցված գնում Ռուսաստանի հետ բախման, կա՛մ էլ ուկրաինական խունտայի ամերիկյան հովանավորներն են մղում նրանց այդ ուղղությամբ: Սա ավելի քան տարօրինակ ու անտրամաբանական է, ու կարծես այն կատակների տրամաբանությամբ լինի, համաձայն որոնց, Օբաման ու խունտան ՖՍԲ-ի գործակալներ են, որոնց գերնպատակն է այնպես անել, որ Ռուսաստանն Ուկրաինային ամբողջովին իրանով անի:ՃՃ

Ամեն դեպքում, Պուտինը երեկ շատ պարզ հասկացնել տվեց, որ ինքը զինված ուժեր կիրառելու իրավունքը թողնում է իր հետևից, ու եթե հարկ եղավ՝ կգնա այդ քայլին: Իսկ այն, որ զորքը հարավ-արևելքում պահելը էականորեն բարձրացնում է նման սցենարի հավանակնությունը, անհերքելի փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել