Tert.am-ը գրում է.

Լատինամերիկյան գրականության վարպետ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան մասին լուրից անմիջապես հետո արձագանքել են նրա հայրենակից երգչուհի Շակիրան, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և այլք:

Huffington Post-ն ի մի է բերել ամենա-ամենա tweet-ները, որոնցում հայտնի մարդիկ սգում են Մարկեսի մահը:

Շակիրան մասնավորապես գրել է «Հարգելի Գաբո, մի առիթով Դուք ասել եք, որ կյանքն այն չէ, ինչ մարդ ապրում է, այլ այն, թե ինչպես է նա հիշում ու վերապատմում դա... Ձեր կյանքը, հարգելի Գաբո, բոլորիս կողմից կհիշվի իբրև եզակի ու բացառիկ պարգև և ամենից յուրատիպ պատմություն: Ձեզ հրաժեշտ տալը բարդ է՝ այն ամենով հանդերձ, որ տվել եք մեզ: Դուք միշտ կլինեք իմ ու բոլոր նրանց սրտերում, ովքեր սիրել ու հիացել են ձեզնով: Շակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել