Ամեն ինչ սահման ունի:

Կյանքում կրեատիվ լինելը շատ լավ բան է, սակայն կրեատիվությունը նույնպես չափ ու սահման ունի: Երեկ կառավարության դեմի մուկ ու կատուով ակցիան իրականում չափի զգացման կորստի վառ ապացույց էր: Վարչապետը նոր է սկսել, թողեք տեսնենք՝ ինչ ա լինում, հետո ձեր կրեատիվ մտքերը ի ցույց կդնեք:

ՕԵԿ-ը նույնպես կորցրել է չափի զգացողությունը: Գնում եմ կոալիցիա, չէ-չէ, գնում եմ ընդդիմություն: Կյանքում կողմնորոշվել ա պետք ու գնալ առաջ: Թե չէ երեկ քվեարկում ես կուտակային կենսաթոշակին դեմ, հետո անցնում ես դրա դեմ պայքարելուն, մի տեսակ լոգիկայի մեջ չի տեղավորվում: Ստեղ 2 տարբերակ կա՝ կամ այն ժամանակ ուղղակի կոճակ սեղմող էիք, կամ էլ հենց նոր ձեր տնտեսագետ ընկերները բացատրեցին, որ դա լավ բան չի:

Երեկ Պուտինի հարցազրույցն էր, մի փոքրիկ հատված լսեցի այդ հարցազրույցից ու չնկատեցի մի հարց, որին այդ մարդը չպատասխաներ, նույնիսկ հումորով, բայց պատասխանում էր: Յացենյուկը երեկ ասում է, որ ռուսական զորքեր կան Ուկրաինայի տարածքում: Այ մարդ, մի հարց էլ դու ուղարկեիր Պուտինին, կպատասխաներ էլի:

Երեկ Կարեն Դեմիրճյանի ծնունդն էր: Նրա ժամանակակիցները պատմում են, որ համեստ մարդ էր, բոլորին օգնում էր ու ցանկանում էր, որ բարություն լինի շրջապատում: Ծնունդդ շնորհավոր, պրն. Դեմիրճյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել