Մեկ-մեկ վախենում ինքս ինձ կողքից նայել, երբ օնլայն եմ... Ես ասեմ ինձ` դուք պատկերացրեք շատերիս։ Անտարբեր դեմքով օնլայն ծիծաղում ենք, օնլայն տխրում ենք, սգում ենք Մարկեսի մահը։ Ու ո՞նց ենք սգում` նույն անտարբեր ու անհասկանալի դեմքով ջարդում ենք «կլավիատուրան» ու ինչ-որ խորիմաստ բան գրում։ Ու մեզ թվում ա, որ ինչ-որ պարտք ենք կատարում ու շատ հաջող։ Մեր մեջ նստած փոքր եսիմինչը ասում ա. «Ապրես, թող բոլորը իմանան, որ դու էլ ես Մարկես կարդացել ու ցավում ես նրա համար»... Բայց մի հատ ինքնաչափալախից հետո հասկանում ես, որ դու սենյակումդ նստած, անտարբեր դեմքով տառեր ես հավաքում, ու վաղը չես էլ հիշելու՝ Մարկեսը երբ մահացավ, կամ մահացել ա, թե չէ...
Հ.Գ. Ով իրան չգտավ ստեղ, ավելի լավ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել