Olympic ringsԱհա և մեկնարկում է սպորտային տոնը` Լոնդոնի օլիմպիական խաղերը, որը լինելու է մարդկության պատմության մեջ լավագույններից լավագույն մարզական իրադարձությունը:
Հուլիսի 27-ին կայանալիք Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ծախսը կկազմի 40 միլիոն դոլար։ Օլիմպիական ստադիոնը կհիշեցնի բրիտանական  ավանդական գյուղ: Բացման արարողությունում ներգրավված կլինի 30 ոչխար, 12 ձի, 3 կով, 2 այծ, 10-ական ճուտ եւ բադ,  9 սագ եւ 3 շուն: 
Լոնդոնի օլիմպիական մեդալներն ամենախոշորը կլինեն Խաղերի պատմությունում: Եթե Պեկինի Խաղերի մեդալը կշռում էր 200 գրամ, ապա Լոնդոնի Խաղերինը երկու անգամ ծանր է:
Բրիտանական Muse խմբի Survival (Վերապրում) ստեղծագործությունը դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը
Այդ ստեծղագործությունը հաղթանակի եւ ամեն գնով առաջինը լինելու ձգտման մասին է: Երգը հնչելու է 30-րդ Օլիմպիադայի Խաղերի բացմանը, ինչպես նաեւ մարզիկների պարգեւատրման արարողությունների ժամանակ:
Երգը նաեւ կդառնա Օլիմպիական խաղերի միջազգային հեռուստահեռարձակումբերի բացումների թեման:

Լոնդոնի օլիմպիական խաղերի թրեյլերը
Giant Olympic Rings unveiled on Tower Bridge
Giant Olympic Rings unveiled on Tower Bridge
Giant Olympic Rings unveiled on Tower Bridge
Giant Olympic Rings unveiled on Tower BridgeGiant Olympic Rings unveiled on Tower Bridge
Giant Olympic Rings unveiled on Tower BridgeGiant Olympic Rings unveiled on Tower BridgeGiant Olympic Rings unveiled on Tower Bridge

Լոնդոնի Օլիմպիական խաղերը և Հայաստանը


Սպորտային այս գերմրցաշարին Հայաստանի դրոշի տակ ելույթ կունենան ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ ), հունահռոմեական ոճի ըմբշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը , ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանը , Անահիտ Բարսեղյանը , հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլեևանյանը, Արսեն Սարգսյանը և չորս տղամարդ ու երկու կին ծանրորդ...
Tigran Martirosyan Tigran Martirosyan of Armenia competes in the 85kg weightlifting event at the Beijing University of Aeronautics & Astronautics Gymnasium on Day 7 of the Beijing 2008 Olympic Games on August 15, 2008 in Beijing, China.
Gevorg Davtyan Gevorg Davtyan of Armenia competes in the mens 77kg weightlifting event at the University of Aeronautics and Astronautics Gymnasium during Day 5 of the Beijing 2008 Olympic Games on August 13, 2008 in Beijing, China.

Հաջողություն մեր մարզիկներին ու լիքը մեդալներ, ոսկե մեդալներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել