Երբ անցած անգամ այս նույն մարդը նույն բանն արեց՝ ընդդիմացավ, նրա նախաձեռնությամբ ստեղծված Եվրոպական համալսարանն ընդունվածներին անմիջապես բանակ տարան, թեեւ ընդունվելիս նրանք բոլորը գիտեին, որ այդ համալսարանը տարկետում է տրամադրում: Իշխանության տարբեր օղակներում նստած իդիոտների վրեժն էր՝ հայրենասիրական տափակ քողի տակ՝ «Բա բոլոր երիտասարդները պիտի բանակ գնան»... Նորմալ մարդը հրաշալի հասկանում է՝ որքան շատ մարդ զորակոչվի բարձրագույն կրթությամբ, այնքան լավ բանակի համար՝ որակը ավելի բարձր կլինի... Էդ ապուշներն էլ էին դա հասկանում, պարզապես քենը այս մարդու հանդեպ գերակշռեց... Այսօր ծանոթներիցս մեկը հարցրեց՝ որեւէ լավ բան սպասում ես այս վերջին իրադարձություններից... Մտածեցի՝ գոնե նույն բանը չկրկնվի ու իդիոտների քինախնդրությունից հերթական անգամ չտուժեն անմեղ երիտասարդները, հասարակությունն ու բանակը... Տխուր է՝ մի բանի մասին ենք միայն երազում՝ որ ավելի վատ չլինի... Արդյոք սրան էինք արժան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել