Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համոզմաբ՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը իշխանությունն է գործուղել ընդդիմություն։

«Կարծում եմ՝ ՕԵԿ-ի որոշումը համաձայնեցված է իշխանությունների հետ, և ՕԵԿ-ը շատ խելոք վերադառնալու է կոալիցիա: Այստեղ միակ բանը, որ հստակ չէ, այն է, թե իշխանությունը որքան ժամանակով է նրան գործուղել ընդդիմություն, որովհետև դրանից շատ բան է կախված: Եթե դա կարճ է լինում, ուրեմն՝ դա իշխանության հաշվարկների այլ տարբերակ է, եթե երկար է լինելու, այլ հաշվարկների մասին է խոսքը»,-ասաց նա և բացատրեց, որ եթե ՕԵԿ-ն ընդդիմությունում մնա մինչև 2017 թ-ը, ապա դրա պատճառը կլինի իշխանության վերարտադրության խնդրի լուծումը։

«ՕԵԿ-ն ուղղակի փորձում է ընդդիմության դաշտում գործելով՝ տեղ ունենալ ապագա խորհրդարանում»,-ասաց նա՝ հավելելով, որ «կարճատև գործուղման» դեպքում կլուծեն արտաքին քաղաքական խնդիրներ։

«Մայիսին Մաքսային միությանն անդամակցելու հարց կա, և հետևաբար՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակը բարդացնում է այդ խնդիրը և դրանով, համենայն դեպս, թույլ չի տալիս Հայաստանին՝ խախտել հավասարակշռությունն արտաքին քաղաքականության դաշտում»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել