Ֆորմալ առումով` Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամենաթույլն է` 2013 թվականից հետո, որովհետեւ անգամ ՕԵԿ-ը հրաժարվեց մաս կազմել կոալիցիային, ու նոր կաբինետն աշխատելու է ընդամենը +4 ձայնով:
Բայց սա` միայն ֆորմալ առումով, որովհետեւ այս կառավարության գոյությունը գրեթե զրոյացնում է ԲՀԿ ընդդիմադիր կարգավիճակը կամ հարցականի տակ դնում այդ կուսակցության միասնականությունը:
ՀՅԴ-ն երկար ժամանակ չի կողմնորոշվելու` արմատական ընդդիմություն-կառուցողականընդդիմություն միջակայքում:
Մի խոսքով` Հովիկ Աբրահամյանի կառավարության քաղաքական միայնությունը կոմպեսացվելու է խորհրդարանական ապաքաղաքական մեծամասնության աջակցությամբ, որովհետեւ խորհրդարանում շեշտակի աճելու է անկախ պատգամավորների թիվը` գոնե փաստացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել