Ռուսաստանը կգրավի Ուկրաինան՝ մի ծայրից մյուսը, և դա կանի համարյա անարյուն, իսկ, որպեսզի այդ ամենին էլ ավելի շատ սիմվոլիզմ հաղորդվի, օրինակ՝ Կիևի գրավումը կարվի, ասենք թե, Մայիսի 9-ին՝ նացիստների դեմ տարած մեր ընդհանուր հաղթանակի օրով:
Մինչև ուկրաինական ու ռուսական լրատվամիջոցները տեղեկատվական պատերազմն են թեժացնում, կոմպետենտ մարմինները իրենց գործն են անում, ու եթե ես ինչ-որ բան հասկանում եմ ռազմավարությունից ու ռազմական գործից, ապա իրական պատկերը հիմա այն է, որ հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ունեն երկու գերնպատակ. առաջին փուլում շեղել Ուկրաինայի ու համաշխարհային հանրության ուշադրությունը հարձակման իրական ուղղությունից, իսկ հետո պլացդարմ ստեղծեն Յանուկովիչի տրիումֆալ վերադարձի համար:
Ռազմական ու ռազմավարական տեսանկյունից ավելի քան տրամաբանական է իրադարձությունների հետագա զարգացումը՝

- Ուկրաինան շարունակում է իր՝ առանց այն էլ սակավաթիվ ու դեմորալիզացված բանակի կուտակումը երկրի արևելքում ու հարավ-արևելքում.

- Այս տեմպերով արդեն մի քանի օր, իսկ առավելագույնը՝ մի տասը օր անց երկրի արևմուտքում մարտունակ ստորաբաժանումներ համարյա չեն մնա և այդ ժամանակ ռուսների հորդորով խժդժություններ կսկսվեն Օդեսայում, որոնց հարկ եղած դեպքում, կսատարեն Մերձդնեստրում գտնվող ռուսական զորքերը:

- Օդեսան կընկնի՝ առանց որևիցե լուրջ դիմադրության, ինչի արդյունքում Ղրիմյան թերակղզին մեկուսացման մեջ պահող ուկրաինական զորախումբը ինքը կարող է հայտնվել շրջապատման մեջ:

- Սա մահացու հարված կլինի ուկրաինական բանակի մարտունակության վերջին նշույլների համար, և այդ ժամանակ ռուսները ասպարեզ կմտցնեն Յանուկովիչին, ով այդ պահի դրությամբ իսկական հրեշտակ կթվա նոր իշխանությունների ֆոնին, ու միանգամից կստանա ուժային կառույցների մեծ մասի աջակցությունը:

- Յանուկովիչին կբերեն Դոնեցկ կամ Խարկով, որտեղից նա կհայտարարի, որ հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ուժերին պետք է տապալել ու դրա համար ռազմական արշավ կկազմակերպի դեպի Կիև, որին, հարկ եղած դեպքում, ուղղակիորեն կաջակցեն ռուսական զորքերը, իսկ քանի որ նոր իշխանությունները արդեն իսկ կորցրել են ցանկացած տիպի մեղսունակություն ու էլ ոչինչ չեն կարողանում անել, ապա նրանց իշխանական համակարգը փուլ կգա թղթե տնակի պես:

- Մնացածը արդեն կլինի դոմինոյի էֆեկտի պես. Յանուկովիչը կվերադառնա ու կսկսի լայնածաված լյուստրացիա՝ ռեպրեսիայի էլեմենտներով: Որպես վարձավճար օգնության համար՝ նա կանցկացնի հանրաքվե, ու Ուկրաինան կդառնա ֆեդերատիվ երկիր, որը անմնացորդ նվիրված կլինի Ռուսաստանին (եթե Յանուկը լրիվ էշ չի ու էսքանից հետո էլ կփորձի սիրահետել Արևմուտքի հետ):

- Արագ տեմպերով Ուկրաինան կմաքսայնացնեն հետխորհրդային տարածքում, պրոցեսների դինամիկան էապես կփոխվի: Այ հիմա կարծես թե պարզ է դառնում, թե ինչպես է պարոն Պուտինը պատրաստվում կառուցել Եվրասիական միություն... ինչ վերաբերում է բանդերականներին ու ազգայնականներին, ապա հարկ եղած դեպքում, չոր ռեպրեսիաների ալիք կսկսվի, և դրանք կանցնեն ընդհատակ կամ արտասահման, բայց որ Ուկրաինայում էլ լուրջ դերակատարություն չեն ունենա, հաստատ: Իսկ Արևմուտքը այդ միջոցին ստիպված կլինի կծել իր արմունկները, որովհետև այլ բան անել չի կարողանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել