15  Մի անգամ գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը անցավ հնդկահավերի խմբի վրայով՝ դառնալով նրանց սրտի կաթվածի, ինչի արդյունքում նաև մահվան պատճառ:


 14  Նեյլ Արմսթրոնգը, լուսնից վերադառնալով, ԱՄՆ մաքսային ծառայության ստուգումները անցել է Հավայան կղզիների Հոնոլուլու բնակավայրում:


 13  Ծովախեցգետինները չեն ծերանում ու մահանում: Իրականում, գիտնականները պնդում են, որ դրանք մահանում են արտաքին պատճառներից:


 12  Սատուրնի օղակները 9-90 մետր հաստություն ունեն:


 11  Բևեռային արջի լյարդն ուտելու դեպքում մարդը կմահանա, քանի որ նրա օրգանիզմը չի կարող դիմանալ այդքան շատ վիտամին A-ի:


 10  Մեղրը երբեք չի փչանում, այնպես որ, հանգիստ կարող եք ուտել նույնիսկ մինչև 5000 տարվա հնության մեղր:


 11  Եթե հանենք յուրաքանչյուր մարդու կազմության ատոմների միջև ազատ տարածությունը,  ապա աշխարհի ամբողջ բնակչությունը կտեղավորվեր մեկ խնձորի չափ տարածության մեջ:


 8  Շախմատ խաղի հնարավոր քայլերն ավելի շատ են, քան մարդկանց կողմից հայտնի տիեզերքի բոլոր ատոմները միասին վերցրած:


 7  Մարդու գլխի բոլոր մազերը միասին բավականաչափ ուժեղ են՝ 12 տոննա կշիռ ձգելու համար:


 6  Մահացած մարդիկ նույնպես կարող են փշաքաղվել:


 5  Կայծակի հարվածից մարդու մաշկին գեղեցիկ «դաջվածք» է առաջանում, որին այլ կերպ Լիխտենբերգյան ֆիգուր են անվանում:


 4  Երբ առաջին անգամ թողարկվեց iPhone-ը, այն համակարգչային նույն հզորությունն ուներ, ինչ NASA-ն՝ 1969թ.-ին, երբ այն լուսին ուղարկեց «Ապոլո 11» տիեզերանավը:


 3  Էլվիս Փրեսլին իրականում շիկահեր էր:


 2  Սաուդյան Արաբիան ուղտեր է ներկրում Ավստրալիայից:


 1  Ալպակաները կարող են մահանալ միայնությունից, այնպես որ, նրանց անհրաժեշտ է զույգերով գնել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել