Օրվա հրատապ թեմաներից դուրս. երբ ասում են, թե մեր օրենսդրությունը լավն է, նույնիսկ լավագույններից մեկը՝ կիրառումն է թերի, հիշում եմ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը: Այն ստեղծվել է շվեդական մոդելի հիման վրա, որը լավագույններից մեկն է Եվրոպայում, և, ըստ այդմ, պետք է, որ համարվի նորմալ օրենք: Սակայն ակտիվ մարդիկ սովորաբար ասում են՝ մեկը լինի՝ օմբուդսմենին օգնի՝ նշելով լիազորությունների թերի լինելու հանգամանքը: Բայց հենց այդ հանգամանքն է շվեդական մոդելի հիմքը, քանի որ այնտեղ օմբուդսմեն է ընտրվում հասարակության լիակատար վստահությունը վայելող անձը, և ինչ-ինչ խնդիրների առկայության դեպքում վերջինիս խոսքն ավելի «արժեքային» է, քան, ասենք թե, պետական որևէ կառույցինը: Եվ այս դեպքում ընդհանրապես վերանում է հատուկ լիազորությունների անհրաժեշտությունը: Հայաստանյան պայմաններում նման երևույթի մասին կարող ենք երազել առնվազն 50-100 տարի հետո միայն, բայց օրենքը գրվել է հենց այդ հիմքով, և հենց այդ երևույթն է, որ կոչվում է իմիտացիա. այն արվում է իբրև թե հանուն քաղաքացիական հասարակության, սակայն իրականում ընդդեմ նույն քաղաքացիական հասարակության: Այսպիսին է մեր կյանքը, և դժբախտաբար, Մաքսային միություն մուտք գործելով, կարող է ընդհանրապես վերանալ հենց իմիտացիայի անհրաժեշտությունը՝ տեղը զիջելով կառավարման պուտինական մոդելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել