1  Առնետները և մկները վախենում են խտղտանքիցինչպես նաև
 կարողանում են ծիծաղել:

 2  Ագռավները իրական կատակասերներ են. նրանք նույնիսկ մեկ մյուսին խաբում և կատակներ են անում:

 3  Մեղուները միմյանց հետ շփվում են պարի միջոցով: Այդպես նրանք միմյանց տեղեկացնում են, թե որտեղ կարելի է ծաղկի փոշի գտնել:

 4  Յուրաքանչյուր կով ունի իր մտերիմ ընկերուհին, որի հետ ամեն օր միասին արածում է: Զույգը շատ է տխրում, երբ իրենց առանձնացնում են:

 5  Պինգվինների մեծամասնությունը ողջ կյանքի համար մի զուգընկեր է ունենում, իսկ սիրեցյալին առաջարկություն են անում՝ նվիրելով փոքրիկ քար:

 6  Մոպսերի խմբին անվանում են «փնթփնթացողներ», բվերի խմբին՝ «խորհրդարան», իսկ ոսկե ձկնիկները համարվում են «անհանգիստ»:

 7  Ջրասամույրները մաշկի մեջ գրպանիկ ունեն, որտեղ պահում են իրենց սիրելի քարերը:

 8  Կատուները գլխով հպվում են մարդկանց, որպեսզի արտահայտեն իրենց սերը:

 9  Դելֆինները հաճախակի փրկում են խեղդվող մարդկանց, ինչպես նաև նրանց պաշտպանում են շնաձկներից: Դա պայմանավորված է նրանց ինտելեկտի բարձր մակարդակով:

 10  Սկյուռիկները որդեգրում են ուրիշ սկյուռիկների ձագուկներին, եթե նրանց ծնողները հրաժարվում են նրանցից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել